«Հայկական կերպար՝ #ArmenianLook» տղամարդկանց համար

«Հայկական կերպար՝ #ArmenianLook» տղամարդկանց համար

Life Ipress 2020-08-22 15:16:00 474
haykakan_xpEIX.jpg

«Հայկական կերպար՝ #ArmenianLook» նախագծի շրջանակում «Տեղական արտադրանք» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների ջանքերով անցկացվեց ևս մեկ ֆոտոշարք: Նախագծի գաղափարին՝ խթանել հայկական արտադրությունը, այս անգամ մեծ սիրով և պատրաստակամությամբ միացել են ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը, հեռուստամեկնաբան, հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանը և երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո):

Նախաձեռնությանը միացած «Kammsi», «Ustian»,  «Nikolay Watches», «Charon Black», «Horus Leather Handcraft Studio», «DANZ» հայկական արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրատեսակներով հնարավոր դարձավ ստեղծել մասնակիցների հայկական կերպարը՝ #ArmenianLook-ը։

Հարկ ենք համարում նշել, որ «Հայկական կերպար» նախագծի շրջանակում ստեղծվում է կերպար՝ ամբողջովին ձևավորված հայկական արտադրության հագուստով, կոշիկով և աքսեսուարներով, որոնք բավականին հարմար են և մատչելի: Այս մասին փաստում են նաև ֆոտոշարքի մասնակիցները:

Հիշեցնենք, որ Նախագծի նպատակն է խթանել հայկական արտադրանքի սպառումը, ներկայացնել Հայաստանում գործող այն ընկերությունները, որոնց արտադրանքը որակով ու ոճով չի զիջում օտարերկրյա հայտնի ապրանքանիշներին: Նախագծի հեղինակները նշում են, որ ֆոտոշարքը շարունակական է լինելու` հագեցած նոր և հետաքրքիր  կերպարային լուծումներով։

Կոշիկ՝ Charon Black Shoes

Տաբատ՝ Ustian

Վերնաշապիկ՝ Kammsi

Գոտի և դրամապանակ՝ Horus Leather Handcraft Studio

Ժամացույց՝ Nikolay Watches

Ակնոց՝ DANZ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը