Ավելի քան 100 հայեր չեն կարողանում թռնել Երևան Video

Ավելի քան 100 հայեր չեն կարողանում թռնել Երևան Video

Իրադարձային Ipress 2022-01-06 14:23:00 717
hayer_fqsww.png

Ավելի քան հարյուր հայ զբոսաշրջիկներ, որոնք Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներն էին անցկացնում Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ ծովափնյա հանգստավայրում, հինգշաբթի վաղ առավոտից չեն կարողանում թռնել դեպի Երևան, թռիչքն անընդհատ հետաձգվում է։ Այս մասին 24News-ին հայտնել է ուղևորներից մեկը, որը նաև տրամադրել է տեսանյութ՝ օդանավակայանից։

«Առավոտյան այստեղի ժամանակով ժամը 08․00-ին (06:00 Երևանի ժամանակով - խմբ.) պետք է Երևան թռնեինք։ Եկանք օդանավակայան, ու անընդհատ թռիչքի ժամը փոխվում է։ Ընտանիքներով, կանանցով ու երեխաներով սպասում ենք։ Հիմա էլ տալիս է գիշերը ժամը 2-ին թռիչքը։

Ոչ մեկ ոչ մի բան չի բացատրում, եգիպտացի աշխատողներն ինչ-որ կցկտուր բաներ են ասում, թե իբր Իրանի օդային տարածքը փակ է և այլն։ Ասացին՝ հյուրանոց կտանենք, բայց դա էլ չեն անում», - նշեց մեր զրուցակիցը։ Ավելի ուշ թռիչքն իրականացնող «Արմենիա» ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ «Արմենիա» ավիաընկերության այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով)։ Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը՝ ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»։

Թեպետ «Արմենիա» ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, թռիչքը պետք է իրականացվի Երևանի ժամանակով 21։30-ին, սակայն նշենք, որ օդանավակայանի թռիչքացուցակում նշված է Երևանի ժամանակով 04․00-ն։ Մեր զրուցակիցն ավելի ուշ հայտնեց, որ այս պահին հայ զբոսաշրջիկներին տանում են հյուրանոց, որտեղ նրանք կսպասեն թռիչքի իրականացմանը։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը