Հայաստանում հավանաբար ուռճացնում են կորոնավիրուսով վարակվածների թիվը` ԱՀԿ-ից գումար ստանալու համար

Հայաստանում հավանաբար ուռճացնում են կորոնավիրուսով վարակվածների թիվը` ԱՀԿ-ից գումար ստանալու համար

Իրադարձային Ipress 2020-04-28 16:45:00 525
covid-19_PpGgS.jpg

Չի բացառվում, որ Հայաստանում արվում է ամեն ինչ` կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշների ցուցանիշները մեծացնելու եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից գումար ստանալու համար: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Paracelsus հասարակական կազմակերպության հիմնադիր Նունե Ներսիսյանը:

Այդ մասին են, նրա խոսքով, վկայում բազմաթիվ հաղորդումները, ըստ որոնց չվարակված մարդկանց մեկուսացնում են վարակված հիվանդների հետ միասին: Նա պարզաբանեց, որ դա արվել է Մարալիկի ծննդատան աշխատակցուհու դեպքում:

«Բացի այդ, սոցիալական ցանցի օգտատեր Էլինա Այվազյանն անձնական նամակ է գրել ինձ, իսկ ապա տեղադրել է նաեւ իր էջին` ասելով, որ մարդկանց 100 հազարական դրամ է տրվել` սրտի կաթվածից մահը կորոնավիրուսից մահվանը վերագրելու համար: Մեկ այլ օգտատեր` Մարի Դալաքյանը, հայտարարել է, որ իր բարեկամուհուն դրական թեստով եւ սուր թոքաբորբով տեղափոխել են Մալաթիա-Սեբաստիայի «Սուրբ Աստվածածին» ծննդատուն, եւ նրան որեւէ օգնություն, բացի ջերմաստիճանը չափելուց, չի ցուցաբերվել»,- հավելեց Նունե Ներսիսյանը:

Նա նկատեց, որ ոչ ոք սոցիալական հեռավորություն չի պահպանում, եւ մարդիկ գնում են` ուր ուզեն, իսկ թերթիկներ լրացնելը պարզապես քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու միջոց է:

«Երկրում ոչ թե իրական, այլ միայն հոգեբանական արտակարգ դրություն է»,- շեշտեց Նունե Ներսիսյանը: Անդրադառնալով Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին` ՀԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ «այսօր իշխանությունները պետական մակարդակով ռեկետ են իրականացնում, երբ իրենք պարգեւավճարներ են իրենց համար դուրս գրում ներկայիս պայմաններում»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը