ՀՀ–ում երկու երկրաշարժ է գրանցվել

ՀՀ–ում երկու երկրաշարժ է գրանցվել

Իրադարձային Ipress 2022-03-31 13:58:00 3036
erkrasharj_bXjk_.jpg

2022թ. մարտի 23-ից 30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։

Մարտի 23-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի՝ Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում և Պաղաղբյուր գյուղում, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մարտի 24-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 3-4 բալ ուժգնությամբ։ Իսկ տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Մարտի 23-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Մարտի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Մարտի 26-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Մարտի 29-ին Իրանում՝ Ահար քաղաքից 50 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ և Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 26 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ:

Մարտի 23-ին և 30-ին 6.0 և 6.7 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Վանուատուի և Նոր Կալեդոնիայի տարածքներում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը