Հայաստանի տարածքով ադրբեջանական կասկածելի թռիչքի տեսաձայնագրությունը (VIDEO)

Հայաստանի տարածքով ադրբեջանական կասկածելի թռիչքի տեսաձայնագրությունը (VIDEO)

Իրադարձային Ipress 2021-11-17 00:13:00 4296
odayin-taracq_MQIBl.jpg

Ադրբեջանական ավիաուղիների տվյալ բորտը մի քանի մանևրներ է կատարել: Նախ Բաքվից Նախիջևան է թռել, ուր, սակայն, վայրէջք չի  կատարել: Ապա թռել է Սիրիայի Էյր-Ռաքքա, որտեղից կրկին թռել է Նախիջևան ու հիմա թռչում է Բաքու: Հավանականությունը, որ բորտը լի է ահաբեկիչներով, մեծ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էյր-Ռաքքան գտնվում է Թուրքիայի օկուպացիայի ներքո: Այս մասին գրել է Re:public of Artsakh տելեգրամ ալիքը՝ կցելով ասվածը հավաստող լուսանկար:

Մասնագետները կարծում են, որ սա կարող է լինել քաղաքացիական օդանավով կատարված հետախուզական թռիչք: Այս պահին ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Բաքվում:

Ըստ նրանց՝ չի բացառվում, որ օդանավը Սիրիայից ահաբեկիչներ է վերցրել ու կրկին հետ եկել:

Ուշագրավ է, որ ադրբեջանական ինքնաթիռն այսօր 3 անգամ գնացել-եկել է, երեկ՝ 2 անգամ, սակայն այսօրվա չվերթը Սիրիայում վայրէջք է կատարել ու եկել Նախիջևան:

Եվ մեր իշխանությունները հանգիստ թողել են, որ կասկածելի թռիչքներ իրականացնող ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռն անարգել թռչի մեր օդային տարածքով:

Ընդ որում, ադրբեջանական ինքնաթիռը մեր տարածքի վրայով է կատարել իր թռիչքը, Վարդենիսի, Սևանի, Ջերմուկի, Քարվաճառի վրայով:

Սա թռիչքի ձայնագրությունն է՝ բարձրություններով ու արագություններով նշված: Սիրիայի օդային տարածքով անցնելիս, բացի վերթիռից, անջատել են նաև տրամպոդերները, որ նկատելի չլինեն, քանի որ դրանք ցույց են տալիս ինքնաթիռի տվյալները:

Ի դեպ, մինչ ադրբեջանական ինքնաթիռները կասկածելի թռիչքներ են իրականացնում Սևանի, Վարդենիսի, Ջերմուկի վրայով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանը կրկին Հայաստանում չէ:

168.am-ի տեղեկություններով՝ վերջինս կրկին մեկնել է հարազատ Դանիա՝ պատրաստվելով հերթական մայրությանը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը