Հայության նոր զենքը. Ավետիք Չալաբյան

Հայության նոր զենքը. Ավետիք Չալաբյան

Բանակ Ipress 2022-04-03 01:28:00 2784
hh-zenqer_5Ojoa.jpg

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գրառումը․ «ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԶԵՆՔԸ Ինձ հաճախ են հարցնում՝ «եթե թշնամին հարձակվի, ինչո՞վ ենք կռվելու»:

Այս հարցը ինքնին հռետորական է, որովհետև նույնիսկ 2020 թ. պատերազմից հետո մեր բանակի սպառազինության մեծ մասը պահպանվել է, գերհզոր ՍՈՒ-30-երը և Իսկանդերները անվնաս կանգնած են անգարներում, իսկ բանակն էլ պարբերաբար սպառազինությունների նոր խմբաքանակներ է ստանում: Սակայն այս պատասխանին հիմա ավելանում է ևս մեկը՝ մենք ինքներս վերջին 1.5 տարում (մասամբ նաև դրանից առաջ) Հայաստանում սկսել ենք արդիական սպառազինություն ստեղծել և արտադրել:

Այս օրերին Երևանում ընթանում է ռազմարդյունաբերական «Արմհայթեք» ցուցահանդեսը, որում ներկայացված են սպառազինության նոր տեսակներ, որոնք արդեն մասամբ մատակարարվում են հայկական բանակին, մասամբ գտնվում են փորձարկումների փուլում, մասամբ դեռ փորձնական նմուշներ են, բայց միասին վերցված, ազդու տպավորություն են թողնում ցանկացած այցելուի վրա:

Դրանց թվում են հարվածային, գրոհային և հետախուզական ԱԹՍ-ներ, ականանետեր և նռնականետեր, արկեր, ականներ և ինքնակառավարվող ռումբեր, մոբիլ համազարկային կայաններ, ռադիոլոկացիոն հզոր կայաններ, ռադիոէլեկտրոնային պայքարի գերժամանակակից միջոցներ, կապի միջոցներ, և այլն: Այս ամենը արտադրվում է Հայաստանում, որակը արագ կատարելագործվում է, որոշ միջոցներ արդեն արդյունավետ մարտական առաջադրանք են կատարում:

Թշնամին սա ևս տեսնում է, նյարդայնանում է և շտապում, գիտակցելով, որ մի քանի տարվա ընթացքում մենք լիարժեք կվերականգնենք ռազմատեխնիկական հաշվեկշիռը, և կփակենք պատերազմով մեզ սպառնալու նրա ախորժակը: Մեր հիմնադրամը իր հնարավորությունների սահմաններում աջակցել է այստեղ ներկայացված բազմաթիվ նախագծերի, և այսօր հպարտությամբ կարող է արձանագրել առաջին շոշափելի արդյունքները: Սա սակայն միայն սկիզբն է, մենք չենք կանգնի, մինչև մեր երկիրը անվտանգ և լիարժեք պաշտպանված չտեսնենք:

Իսկ մինչ այդ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և նաև արդեն շնորհավորել բոլոր այն նվիրյալներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել այս ամենը, և որնց շնորհիվ այսօր կռվում է հայության նոր զենքը»:

«Հայության նոր զենքը». Ավետիք Չալաբյան

«Հայության նոր զենքը». Ավետիք Չալաբյան

«Հայության նոր զենքը». Ավետիք Չալաբյան

«Հայության նոր զենքը». Ավետիք Չալաբյան

«Հայության նոր զենքը». Ավետիք Չալաբյան

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն