31 Հայ զինծառայողներ՝ շրջափակման մե՞ջ. Վարդենիսի համայնքապետը լուրը չի հաստատում

31 Հայ զինծառայողներ՝ շրջափակման մե՞ջ. Վարդենիսի համայնքապետը լուրը չի հաստատում

Իրադարձային Ipress 2021-05-15 00:25:00 4536
zinvornery-shrjapakman-mej-en_rTOPV.jpg

168.am-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ թշնամին մտել է հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածք և բավական երկար ժամանակ է, ինչ թվով 31 զինծառայողներ գտնվում են շրջափակման մեջ։ Ըստ մեր աղբյուրի՝ թշնամին Խորհրդային Միության Հայաստանի տարածքից 2 կիլոմետր առաջ է եկել։ Տելեգրամային որոշ ալիքների հաղորդմամբ՝ թվով 20 զինծառայողներ են շրջափակման մեջ հայտնվել:

168.am-ը լուրը փորձեց ճշտել Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանից, վերջինս ասաց. «Մի քիչ առաջ մեզ տեղեկություններ հասան, բոլոր դիրքերի հետ կապ ենք հաստատել, հիմա մենք շտաբում ենք՝ համայնքապետարանում, ոչ մի տեղից այդ լուրը չհաստատեցին, անձամբ ես եմ խոսել։ Դիրքավորված են և մյուս կողմը, և մեր կողմը։ Երեկ էլ եմ ասել, որ դիրքերը մեկ գծով չեն՝ ուղիղ գծով չեն, հասկանում ենք՝ մեկը մյուսի թիկունքում։ Տեղեր կան, որ մենք ենք իրենց թիկունքում, տեղեր կան, որ իրենք են մեր թիկունքում»։

Նա նաև հավելեց՝ վատ է, որ բոլոր խոսակցությունները Վերին Շորժայի հետ են կապում, քանի որ այն, ինչ կատարվում է Վերին Շորժա բնակավայրից 7 կիլոմետր հեռու է։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Սյունիքի մասով բանակցությունները կվերսկսվեն վաղը, Գեղարքունիքի մասով այդ բանակցությունները ե՞րբ են սկսվելու, թե՞ Սյունիքի բանակցությունները բոլոր տեղանքներին է վերաբերում, Արամ Մելքոնյանը խորհուրդ տվեց հարցի շուրջ պարզաբանում ստանանք վարչապետի աշխատակազմից։

«Իրավասու չեմ նման հարցի պատասխանել, քանի որ դա կարող է նաև գաղտնիության տարր պարունակել»,-եզրափակեց Վարդենիսի համայնքապետը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը