Հայ պատգամավորները շախմատի մրցամարտում հաղթել են ղազախ գործընկերներին

Հայ պատգամավորները շախմատի մրցամարտում հաղթել են ղազախ գործընկերներին

Սպորտ Ipress 2020-05-02 21:13:00 336
giii_PmChm.jpeg

Երևանի շախմատի ֆեդերացիայի և Ղազախստանի՝ Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի համատեղ ուժերով այսօր կայացավ Հայաստան-Ղազախստան կայծակնային շախմատի առցանց մրցամարտը 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Մրցամարտն անցկացվեց lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ խաղաց 4 պարտիա՝ 3+1 ժամակարգով:
Արդյունքում 2️⃣2️⃣5️⃣ ։ 1️⃣7️⃣5️⃣ հաշվով մրցամարտի հաղթող դարձավ Հայաստանի թիմը:

Թիմերի կազմերը համալրել էին՝

Անվանի շախմատիստներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Ռուստամ Խուսնուտդինովը, Դենիս Մախնյովը, Մուրտաս Կաժգալեևը, Ժանսայա Աբդումալիկը, Բիբիսարա Ասսաուբաևան և այլ հայտնի գրոսմայստերներ,

ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը

ՂՀ խորհրդարանի Մաժիլիսի պատգամավորներ Նուրժան Աշիմբետովը և Շայմարդան Նուրումովը,

8-ից մինչև 18 տարեկան տաղանդաշատ պատանիներ և աղջիկներ։

Երևանի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին՝ մրցամարտի կայացման համար»,- գրել է նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը