Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններ չեն մղվում, բայց հակառակորդը որոշակի շարժեր է կատարում, հատկապես՝ հետախուզական կամ սադրիչ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այդ ամենը վերահսկվում, կանխվում է», - հավատացրեց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց՝ գուշություն պահել պետք է, բայց պետք չէ խուճապի մատնվել: