Մեր զինված ուժերն օր օրի ուժեղանում են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հաջողությունները, որ մենք նշում ենք, շատ կարևոր է, որ դուք տեսնեք ու ֆիքսեք, բայց, խնդրում եմ ավելորդ էյֆորիա չունենալ, որովհետև պատերազմը շարունակվում է, հեշտ չէ ու ծանր է», - ասաց նա
Հովհաննիսյանն ընդգծեց՝ նաև հակառակը, որոշակի անհաջողությունները, դիրքերի կորուստը դեռ ճակատագրական չեն ու անկման պատճառ չպետք է լինեն:
«Մեր Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը։ Մենք, միանշանակ, հաղթելու ենք։ Ճշմարտությունը մեր կողմն է», - վստահեցրեց Հովհաննիսյանը։
