Մահացել է Հասմիկ Դարյանը. Photo

Մահացել է Հասմիկ Դարյանը. Photo

Իրադարձային Ipress 2021-04-23 14:44:00 2199
mahacel-e_79JMh.jpg

iPress.am-Լրահոսը այս օրերին ավելի հաճախ է մահվան մասին լուրեր բերում՝ որպես կանոն համավարակից։ Բայց Հասմիկի մահը համավարակից չէ։ Նա իր ողջ կյանքում պայքարեց իր առողջության համար ու կարողացավ վեց տասնամյակից ավելի հաղթող դուրս գալ։ Ցավոք, այսօր գրող՝ արձակագիր և բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գրքերի հեղինակ Հասմիկ Դարյանը մեզ հետ չէ։ Նա ճանաչված գրող, արձակագիր Զարզանդ Դարյանի դուստրն էր։

Հասմիկը իմ համակուրսեցին էր՝ Երևանի պետական համասարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի։ Այդ ժամանակ իմացանք, որ Հասմիկը բանաստեղծություններ ու մանրապատումներ է գրում։ Կազմակերպեցինք դրա քննարկումը ֆակուլտետում, իսկ երեկոյան հյուրընկալվեցինք Զարզանդ Դարյանի օջախում։

Այստեղ էր նաև բանաստեղծ Սարմենը: Նա ողջունեց մեզ, իսկ Հասմիկին ասաց, որ այսպես են գրականություն մտնում։ Հիշեց նաև իր գրական մուտքը, ինչ-որ դեպք պատմեց։ Առավել ոգևորված էր Հասմիկի հայրը՝ գրող Զարզանդ Դարյանը, քանի որ՝տեսնելով առողջական դժվարություններ ունեցող դստեր առաջին գրական հաջողությունները չէր կարողանում զսպաել իր ուրախությունն ու հրճվանքը։ Հետագայում այդ ընտանիքը մեզ համար հարազատ դարձավ, ուր ոչ միայն պարբերաբար հյուրընկալվում էինք, այլև հանդիպում հայ գրողների հետ, գրական քննարկումներ կազմակերպում։

Ու այսպես Հասմիկը բոլորիս համար հարազատ դարձավ՝ իր դժվարություններով ու ստեղծագործական ակտիվ որոնումներով, որոնց արդյունքը այն գրքերն էին, որոնք լույս էին տեսնում պարբերաբար։ Ավելի քան տասը գրքի հեղինակ էր՝ «Կապույտ երազ», «Տաք մորմոք», «Աշնան ծաղիկներ», «Սև և սպիտակ», «Տրոփ»: Իր ստեղծագործական որոնումներում նա շատ համարձակ եղավ՝ ընթերցողին ներկայացնելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» ասք-պատգամը, իսկ ավելի ուշ՝ «Սասնա ծռեր» էպոսի չափածո մշակումը։ ԳՈՎԱԶԴ00:13Իմանալ ավելին Տարիների ընթացքում նրա գրական խոսքը ավելի իմաստուն ու խոհափիլիսոփայական դարձավ՝ իր ապրած ու չապրած տարիների, հարափոփոխ իրավիճակներով արձագանքներով, ժամանակի և տարածության արժևորումով։ Ու անհանգիստ մուսան նրանից անբաժան մնաց ու կյանքում նախևառաջ նա ապավինեց հենց դրան. Չխռովես ինձանից, Իմ սիրելի մուսա, Ամեն օր եկ ինձ այցի, Որ արևն ինձ ժպտա։.

Հասմիկ Դարյանը այն գրողներից էր, ում ստեղծագործական միտքը երբեք հանգիստ չառավ, քանի որ նրա պոեզիայի և արձակի սնման աղբյուրները՝ հայրենասիրությունն էր, ազգասիրությունը, ազգային ինքնությանը հավատարմությունը, որոնք նրա համար սրբության սրբոց էին. Դու հայ մտքի օրրան, Դու հայ ոգու խոյանք, Ամենօրյա սխրանք, Մայր Հայաստան։. Հասմիկ Դարյանի ստեղծագործական որոնումները մեր արժեքային համակարգին են նվիրված։ Ամեն մի տողում և՛ բերկրանք, և՛ հպարտություն կա, բայց և անհանգստություն։ Ամեն մի տողում խտացված է բանաստեղծի տառապանքը.

Իմ երգերը իմ խաչն էին,

Իմ չզսպված հառաչն էին,

Իմ երգերը իմ կանչն էին։

Հասմիկ Դարյանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև մանրապատումների հեղինակ, որոնք իրականում արձակ բանաստեղծություններ են՝ ավելի ամբողջական, ավելի համարձակ, ավելի անկեղծ, բայց հասցեական փիլիսոփայությամբ։ Այստեղ ավելի են բացահայտվում նրա ստեղծագործական ձեռագիրը, հեղինակի լինելության դրաման. «Ես վհատվել եմ։ Այն աշխարհը, որով և որում ապրում էի մինչև հիմա, ավերակվել է, փլվել թղթե տնակի նման։ Չգիտեմ կկարողանամ այն նորից կառուցել։ Կամ գուցե ես պետք է նորից ծնվեմ»։ Ավելի քան վստահ եմ, որ Հասմիկ Դարյանը անընհատ ծնվելու ու ապրելու է բոլոր նրանց հետ, ովքեր առիթ են ունենալու հաղորդակցվելու նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգության հետ, որտեղ գրականին գումարվել է գիտականը՝ «Ներսես Շնորհալու բանաստեղծական արվեստը»։

Այստեղ էլ Հասմիկ Դարյանը հավատարիմ է մնացել իր ստեղծագործական խորաթափանցությանը ու համարձակությանը, թողնելով՝ ամենակարևորը բարի հիշատակի հետք, որի մեջ դաջված է այն մեծ հարգանքը, որ նրա նկատմամբ ունեն նրան ճանաչողները։

Հիշելու ենք այդ ինքնատիպ մարդուն, ով պայքարեց երկար տարիներ հանուն կյանքի ու այդ ընթացքում սըեղծագործեց ու աշխահին տվեց իր սերն ու նվիրումը։

Բարի հիշատակ, հավերժության ճամփորդ սիրելի Հասմիկ։ Սերգո Երիցյան բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն