Հանրապետական աղոթք Բրազիլիայի Հայոց թեմում. Video

Հանրապետական աղոթք Բրազիլիայի Հայոց թեմում. Video

Եկեղեցի Ipress 2021-05-31 15:13:00 774
image-30-05-21-09-00-1_kknm_.jpeg

iPress.am- Սիրելի´ հավատացյալ քույրեր և եղբայրներ, այսօր Հայ ժողովուրդը տոնախմբում է մեր մայր հայրենիքի անկախության հարյուրերեքերորդ տարեդարձը: Քիչ առաջ այս խորհրդավոր եկեղեցու կամարների ներքո աղոթք բարձրացրեցինք Հայաստան աշխարհի անսասանության համար, աղոթեցինք, որ բոլորիս Երկնավոր Հայրը իր բարձր հովանու և մշտամնա պաշտպանության տակ առնի հայ ժողովրդին և մեր անգին Հայրենիքին՝ Հայաստան և Արցախ աշխարհին: Հայ ժողովուրդը 1918 թվականին հերոսական պայքար մղեց Օսմանյան Թուրքիայի հրոսակների դեմ:

Քաջատեղյակ ենք, որ այդ պատմական դժվարանցանելի հոլովույթում մեր հայրենիքը կեղեքված էր, ուժասպառ էին եղել բոլորը, բայց ինչպես այդ օրերի վկա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց է ասում. «Իմ հայ ժողովուրդը իր վերջին խոսքը դեռ չի ասել»: Եվ այո´, հայ ժողովուրդը իր վերջին խոսքը չէր ասել այն բիրտ թշնամուն, որը մի ցանկություն ուներ՝ գրավել Հայաստանը և այն դարձնել իր տարածքային ամբողջականության մի մասը: Մայիսյան հերոսամարտերը ՀԱՅ տեսակի վառ ապացույցն է համայն աշխարհին, որովհետև հոգևորականը զինվոր եղավ, կրտսեր և ծեր տեսնելով իր հայրերի անմռունչ պայքարը նրանք էլ միացավ հայրենիքի սուրբ պաշտպանությանը:

Մենք հաղթանակ տարանք՝ մեր սահմաններից դուրս նետելով թշնամուն, և որն էր այս հաղթանակի ամենից կարևոր գաղափարը, որ պատճառը եղավ հաղթանակի` տարիներ շարունակ ուղեկից լինելով Արցախյան երեք պատերազմներին. մեկ բառով կարող ենք բնութագրել այն՝ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ: Բառ, որ կենդանի նշանաբանը եղավ այն պատմական օրհասական օրերին, երբ հայ ժողովուրդը ապրելու և գոյատևելու պատվի կարիքը ուներ:

Ինչ տվեցին մայիսյան հերոսամարտերը մեզ, ինչ նվիրեցին հայոց քաջերը իրենց հետնորդներին՝ անկախություն, բառ կամ գաղափարախոսություն, որն իր մեջ ունի հայրենիքը սիրելու և այն շենացնելու մեծագույն իմաստ և նշանակություն: Անկախությունը պատիվ է, որն այսօր չունեն շատ ու շատ ազգեր և պետություններ: Դժվար է նկարագրել, թե ինչ արժեք և հարստություն է անկախությունը, դարեր շարունակ այն ասես երես էր թեքել հայոց հնամենի հողից, երազանք էր դարձել ունենալ անկախ պետականություն, երազանք էր դարձել երկնքին ցույց տալ և ծածանել հայ ժողովուրդի արյունով և քրտինքով ներկված եռագույնը: Շատերը հեռացան այս կյանքից ցավոք չառնելով անկախության բուրումնավետ համն ու հոտը, շատերը կարոտ մնացին աղոթելու անկախության «Հայր Մերը»: Այս օրը մեր ազգի հպարտության տոնն է, այս օրը մենք աշխարհին և աշխարհային արդարությանը ցույց տվեցինք հայ ժողովրդի իրական և աստվածային պատկերը: Մայիսյան հերոսամարտերի մասնակից ամեն մի զինվոր իր մեջ կրեց Վարդանանց ոգին, և այդ սխրանքն ու ոգևորությունն էր, որ պահեց ու պաշտպանեց մեր փոքրիկ, բայց այդ փոքրի մեջ մեծ ու թանկ հայրենիքը:

Սիրեցե´ք Ձեր հայրենիքը, աղոթեցե´ք հայրենիքի խաղաղության համար, արևշատ օրեր խնդրեցեք Աստծուց, մենք ընտրյալ և այս մեղքով պատված աշխարհին ապացուցելու դեռ անելիք ունենք: Մնաք խաղաղության և հարատև աղոթքի մեջ: Աստված պահապան Հայաստանի Անկախ Հանրապետությանը, Աստված պահապան լինի հայ զինվորին և իմաստություն տա երկիրը կառավարող բոլոր ուժերին:

44 օրեր Հայոց երկինքը դարձավ սուգի և արտասուքի մի մեծ բնօրրան: Բայց հայ զինվորը իր մեջ կրելով մեր նախնիների պայքարելու և չկոտրվելու անսպառ ոգին թշնամուն թողեց մի չգրված նամակ. «Մենք վերադառնալու ենք»:Ապրենք և լցվենք ուժով, բայց այն հատուկ ուժով, որը հաղթել գիտի, որը արդարություն է վերականգնում և ամենակարևորը՝ ուժ, որն Աստծուց է տրված:

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը