Հավանական սցենար է, որ մայիսի 19-ին Ադրբեջանը կանցնի հարձակման ՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում. Խոջաբաղյան

Հավանական սցենար է, որ մայիսի 19-ին Ադրբեջանը կանցնի հարձակման ՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում. Խոջաբաղյան

Բանակ Ipress 2021-05-16 01:56:00 4818
hakarakord_wv5uG.jpg

iPress.am- Մայիսի 15-ից 141 օրով իր աշխատանքները կդադարացնի Հայաստանի Ատոմակայանը։ Մայիսի 16-ից 20-ը Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում՝ մինչև 15000 զորքի, 300-ի հասնող տեխնիկայի, ավիացիայի և այլ զինատեսակների ներգրավմամբ։ Ավելի վաղ, ադրբեջանական զինված ջոկատները ագրեսիա են իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, խախտելով պետական սահմանը՝ զբաղեցրել են մի շարք ռազմավարական բարձունքներ և դեռևս չեն հեռանում՝ ձգձգելով պրոցեսը "բանակցություններ" պատճառաբանությամբ։

Հայաստանյան որոշ շրջանակներ արդեն սկսել են նշել, թե մեր զորամիավորումները շրջափակման մեջ են վերցրել այդ խմբերին, բայց բանակցությունները դեռևս շարունակվում են։ Մայիսի 19-ին Թուրքիայում նշում են Աթաթուրքի հիշատակի օրը։ Մայիսի 28-ին Ադրբեջանը նշում է իր անկախության տոնը։

Մայիսի 28-ին նաև Հայաստանն է նշում իր Առաջին Հանրապետության տոնը, որը տարիներ շարունակ թիրախավորվում էր բազմաթիվ լևոնականների կողմից՝ պատճառաբանվելով, թե այդ օրը անկախացման փաստաթուղթ չի եղել։

Հավանական սցենարը, որով կարող են ընթանալ զարգացումները․ Ադրբեջանը սկսում է զորավարժությունները, իսկ իր սահմանախախտ խմբերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ստրատեգիական բարձունքներում՝ "բանակցելու" անվան տակ երկարաձգելով իրենց ներկայությունը։

Մայիսի 19-ին Ադրբեջանը հայտարարում է, որ իր զորամիավորումներից որոշները շրջափակման մեջ են հայտնվել Հայաստանում և զորավարժություններից անցում է կատարում հարձակման՝ ակնկալելով մայիսի 28-ը նշել Սյունիքում։ Իսկ ի՞նչ ենք անում մենք․․․

Հայաստանի Հանրապետության գիտակից մասը փորձում է բարձրաձայնել խնդիրը, մի մասը պատրաստվում է պատերազմի, տեղական կառավարման մարմինները իրենց ուսերին են վերցրել տեղում խնդրի կարգավորումը՝ պետական մակարդակով շոշափելի աջակցություն և գործողություններ չտեսնելով։ Ներհայաստանյան մթնոլորտը մեղմ ասած անառողջ է։ Իշխանությունները բացարձակ իմպոտեն

տություն և կրավորականություն են ցուցաբերում։ Ռուսական զորքը պատրաստվում է զարգացումների տարբեր սցենարներին։ Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ ուղիղ և ոչ ուղիղ տեքստով հայտարարում են, որ տարածաշրջանում խաղաղապահների կազմը պետք է փոխվի։ Ֆրանսիան հայտարարում է, որ պատրաստ է ուղիղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Հայաստանի իշխանությունները քաղաքական մուտիլովկաներով են զբաղված՝ ՀԱՊԿ-Ռուսաստան հարաբերությունների թեմայով։

Երևանում ժամը 14։40 է, օրը շաբաթ։ Երևանի Հանրապետության բնակչությունը վայելում է հանգստյան օրերը սրճարաններում․․․ Իսկ այս ընթացքում մի խումբ զոմբիներ և հայտնի ՊՈԱԿ-ի հաստիքային աշխատակիցներ պատրաստվում են այս մտահոգությունների տակ մեկնաբանել՝ lkti sut e, isk ur e dzune? Բարի գալուստ անիրական, իռացիոնալ Հայաստան․․․

Զաքար Խոջաբաղյան 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը