Աշս էնտեղ ա, 15։0 կրում ենք. ծառայակիցները՝ դիկուպահարի կրակոցից զոհված 29–ամյա Աշոտի մասին

Աշս էնտեղ ա, 15։0 կրում ենք. ծառայակիցները՝ դիկուպահարի կրակոցից զոհված 29–ամյա Աշոտի մասին

Բանակ Ipress 2020-07-31 00:09:00 2034
Հետևեք մեզ՝ Telegram-ում
asot-mikayelyan-1_SZZ6c.jpg

Ուրախ, հումորով, տրամադրությունը միշտ բարձր՝ անգամ զայրանալիս․ այսպես են հիշում ծառայակից ընկերները օրերս հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող, 29–ամյա կապիտան Աշոտ Միքայելյանին։

«Ասում էինք՝  գոնե մի քիչ տխուր ջղայնացի, որ իմանանք իրոք ջղայնացել ես»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ընկերներից մեկը։

Վանաձորում այսօր տեղի ունեցավ Աշոտ Միքայելյանի հոգեհանգստի արարողությունը։ Ընկերները հերթ չեն տալիս միմյանց՝ կապիտանի մասին խոսելիս։ Նրա մասին հուշերը միայն դրական են։

«Աշոտին միշտ հիշել ենք իր ժպիտով, ամեն երկրորդ բառը կատակով, իր մարդկությամբ, ազնվությամբ։ Մեր ընկերների մեջ ամենամաքուրն ինքն էր, ամենաազնիվն ու արդարը, իր գործին նվիրված։ Մինչև Աշոտի դեպքը, որ ասում էին՝ ազգի հերոս,  ես ասում էի՝ լավ, տեսնես էդ մարդիկ ինչ ձևի են եղել, որ իրենց հերոս են ասել, բայց Աշոտին իմանալով, այսօր հասկանում եմ, թե հերոսի տեսակը որն է՝ նիրված իր գործին, ազգին, պետականությանը։ Ասում էի՝  Աշոտ, դժվար չի՞ , պոստեր ես բարձրանում, քանի օր ծարավ եք մնացել, ասում էր՝ կարևորն ազգիս համար է։ Ասում էի՝ Աշոտ, ազգը կգնահատի՞ քեզ, ասում էր՝ ինձ պետք չի, որ ազգն ինձ գնահատի, ինձ պետք է, որ ես սրտումս զգամ, որ ես իմ ազգի համար մի բան արեցի։ Հերոսն էդ ձև է լինում, էլ ուրիշ ձև չեմ պատկերացնում, թե հերոսը ոնց պետք է լինի»,- նշեց կապիտանի  ծառայակից ընկերը։

Նրա խոսքով՝ Աշոտի ներկայությունը միայն բավական էր հակառակորդից պաշտպանված զգալու համար.

«Մինչև այդ դեպքը զանգում ասում էին՝ ձեր մոտ խառն ա, ասում էի՝ տղերք, Աշս էնտեղ ա, 15։0 կրում ենք։  Հակառակորդին Աշոտն ա ծնկի բերել իր եղբոր՝ Ոսկանի հետ։ Երկու ախպեր ոնց որ իրանց տունն էին շենացնում, տենց էլ իրար հետ աշխատելով թուրքին էին ծնկի բերում։ Աշոտներ ու Ոսկաններ մեր ազգում շատ կան։ Ինչքան հակառակորդը փորձի ոտնձգության դիմել, այդքան Աշոտներն ու Ոսկաններն իրենց ծնկի են բերելու։ Մենք էլ չլինենք, մեր երեխաներն են անելու»։

Ընկերների պատմելով՝ Աշոտն իր կողքին տխուր մարդկանց չէր հանդուրժում, ամեն ինչ անում էր, որ ուրախացներ։

Ծառայակիցները պատմեցին, որ դեպքից րոպեներ առաջ էլ կատակել էր և այդպես ընկերների վերջին հիշողություններում մնացել իրեն բնորոշ հումորով։

Այնուամենայնիվ, ճակատագրական այդ օրը Աշոտի զինվորական հոտառությունը վտանգը կանխազգացել էր։

«Ասում էր՝ ախպեր, սիրտս անհանգիստ է, ուշադիր եղեք, գալու են, ասում էի՝ ջա՜ն, պարոն կապիտան, թող գան, մի հատ խժռենք»,- շարունակեց մյուս ընկերը։

Օգոստոսի 26-ին Աշոտի ծննդյան տարեդարձն էր լինելու։ Եղբայրը, չգիտես ինչու, այս անգամ որոշել էր մեկ ամիս առաջ շնորհավորել։ Ընկերներն էլ հումոր էին արել, թե եղբայրը խմելու առիթ է փնտրում, շուտ է զանգել։

Աշոտն ամուսնացած էր, հայր էր դառնալու, բայց քչերը գիտեին դրա մասին։ Ըստ ընկերների՝ նա չէր ցանկանում այդ մասին խոսել։

«Կինը սյուրպրիզ էր ցանկացել անի, որ պոստերից իջնի,  նոր հայտնի, բայց հետո չէր դիմացել, ասել էր, դրանից մի քանի օր անց Աշոտը մահացավ»,- պատմեց ընկերներից մեկը։

Հուլիսի 28-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար ՀՀ Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանին հետմահու  պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Поделиться
Класс
Send
img3318_AkPgR.jpeg

Լույս չի լինի Հազարավոր հասցեներում

img9045_AU2EO.jpeg

«Կրակոցները հա՛մ գիշերն են եղել, հա՛մ առավոտը»․ Սոթքի բնակչուհի (տեսանյութ)

img9042_lBJ1b.jpeg

«Արա Դեղտրիկյանի նման արտիստին պետք է հուղարկավորեին թատրոնից»․ Արտաշես Ալեքսանյան

img3188_H_soi.jpeg

Կարևոր լուր մայրության նպաստի վերաբերյալ

img9041_OFtbi.jpeg

«ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ»․ Նաիրի Հոխիկյան

img9039_U7xdT.jpeg

Հնդկաստանում տղամարդը փորձել է հեռացնել սեփական կույր աղիքը «Յութուբ»-ում դասընթաց դիտելուց հետո

img7002_4EzJ-.jpeg

ՀՀ-ի համար վիճակը ծանր է. ի՞նչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև

img4986_pH3pK.jpeg

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

img2855_H-R8E.jpeg

Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում. մանրամասներ

img9036_Dw8CX.jpeg

«Պայման է դրվել, որ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)

img9032_Yze-c.jpeg

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

img7870_FmYmI.jpeg

Եռացրած ճաշի կաթսան շրջվել է 3 մանկահասակ երեխաների վրա. այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց