Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 3 վիրավոր

Իրադարձային Ipress 2021-04-25 10:52:00 732
nttttt_roHpa.jpg

iPress.am-Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 00:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 9/1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Էդիկ Պետրոսյանի վարած Mercedes E124 և 33-ամյա Գեորգի Պողոսյանի վարած Mercedes C200 մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով Գ. Պողոսյանի ուղևոր,  Գյումրիի բնակիչ, 60-ամյա Ալեքսան Պողոսյանը տեղում մահացել է, իսկ ժամը 01:45-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի  բաժին հաղորդում է ստացվել, որ  նշված ավտովթարի հետևանքով իրեց մոտ են տեղափոխվել Գյումրիի բնակիչներ, 27-ամյա Անահիտ Մարկոսյանը և վարորդ Գ. Պողոսյանը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վ, Սամվելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու  Նաիրի Գասպարյանը, սակայն, երբ դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը, տեղում արդեն սկսել են աշխատել քննիչները:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը