Hraparak.am
Երեկ Գյումրու Մուշ թաղամասում ոհմակով շները հարձակվել են մանկահասակ երեխայի վրա: Մեր տեղեկություններով՝ 4 տարեկան Նարեկը բակում է եղել, երբ գազազած շները հարձակում են գործել:
Երեխային ծանր վիճակում տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխել են մայրաքաղաք։