ՀՀ ԳՇ-ն հայտարարություն տարածեց. Վիճակը լարված է

ՀՀ ԳՇ-ն հայտարարություն տարածեց. Վիճակը լարված է

Բանակ Ipress 2021-05-27 15:45:00 2796
zore-l_9DGMW.jpg

iPress.am- Օպերատիվ մարտավարական իրավիճակը հարաբերական լարված է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը: «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ փորձում են վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներթփանցած հակառակորդի ուժերը վտարել մեր տարածքից», - ասաց Ասրյանը:

Նա նշեց, որ իրավիճակը սկզբնական ժամանակահատվածում որոշակիորեն լարված էր Սև լիճ Վերիշեն ուղղությամբ՝ Սիսիան-Գորիս տարածաշրջանում: Իսկ գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է նաև Կութ-Նորաբակ ուղղությամբ: Լարվածությունը, նրա խոսքով, գագաթնակետին է հասել ժամը 5.00-ի դրությամբ:

«Դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք մեր տարածքում են 1.5-2.5 կմ խորությամբ՝ երկու ուղղությամբ, փորձում են իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար, որոշում է կայացվել տեղադրել մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդի օդային հետախուզությունը հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել մեր խմբին», - մանրամասնեց ԶՈւ պաշտոնյան:

Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը զենք չի կիրառել՝ պատասխանեց, որ ռազմաքաղաքական ղեկավորությունն իրավիճակը փորձում է հարթել՝ առանց զենքի և ուժի կիրառման:

Էդվարդ Ասրյանը տեղեկացրեց նաև կապ է պահպանվում Արցախում տեղայակված խաղաղապահ ուժերի շտաբի հետ, բանակցային գործընթացը շարունավում է:

«Հակառակորդն իրենց ուժերի հետքաշման պայմաններ է ներկայացրել, մենք էլ մեր պայմաններն ենք ներկայացրել, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումները հետ կքաշենք այն պայմանով, եթե վերադարձնեն գերեվարված հայ զինծառայողներին», - ավելացրեց գեներալ-մայորը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար այլ պայման ընդունելի չէ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը