«Ինձ խեղդում էր, գոտին հանեցի ու դաղեցի…»

«Ինձ խեղդում էր, գոտին հանեցի ու դաղեցի…»

Իրավունք Ipress 2020-05-17 20:56:00 1044
untitled-1-625_iwvLP.jpg

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում էՄիքայել Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 28-ամյա Միքայելին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականիօգոստոսի 12-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում Միքայել Մ.-ն ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ գտնվել է Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու առջև: Նա պատահական հանդիպել է Նաիրի Ա.-ին ու խնդրել է իրեն ուղեկցել «Հրազդանի կիրճ», որտեղ՝ կամրջի մոտակայքում, Նաիրի Ա.-ի ձեռքից անսպասելի խլել է պայուսակը, որում եղել է ընդհանուրը՝ 130 հազար դրամի չափով գումար և այլ իրեր, ապա վազել է աստիճանների ուղղությամբ, սակայն տուժող Նաիրին հետապնդել է նրան ու դիմադրել:

Ըստ մեղադրանքի՝ Միքայել Մ.-ն իր հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու համար բռնություն է գործադրել Նաիրիի նկատմամբ՝ ձեռքերով, արմունկներով հարվածներ է հասցրել նրա դեմքի ու գլխի շրջաններին, պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ քերծվածքների, սալջարդ վերքերի, արյունազեղումների, քթի, հոնքի, ակնակապիճային շրջանների սալջարդ-պատռված վերքերի, գանգուղեղային տրավմայի ձևով:

Բռնություն գործադրելու արդյունքում տուժողին գետնին տապալելով՝ Միքայել Մ.-ն, ըստ մեղադրանքի, հափշտակել է նրա պայուսակը, դիմել է փախուստի:

Առաջադրված մեղադրանքում Միքայել Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Նա հայտնել է, թե բնակվում է Արարատի մարզի գյուղերից մեկում, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, որոնք դեպքի պահին 5 և 2 տարեկան էին: 2016 թվականից հիմնական աշխատանք չունի, ժամանակ առ ժամանակ կատարել է վարձու աշխատանքներ:

2018 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 13-ի սահմաններում իրենց գյուղական տանը գարեջուր է խմել, գնացել է հարևան գյուղի հացատուն, մի քանի շիշ գարեջուր էլ այնտեղ է խմել, հետո, քանի որ «հատուկ գնալու տեղ չի ունեցել», պատահական տաքսիով եկել է Երևան ու պարզապես զբոսնել է՝ մի շիշ գարեջուր խմելով: Հասել է Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմացի հատվածը՝ Հրազդանի կիրճ տանող աստիճաններին: Զգացել է, որ թիկունքի կողմից մեկը մոտենում է: Շրջվել, անծանոթ երիտասարդի է տեսել, ուշադրություն չի դարձրել ու շարունակել է ճանապարհը: Իջել է մինչև «Նաբերեժնի» տանող կամուրջ, զգացել է, որ հոգնել է, աստիճանների վերջում հենվել է մի քարի, որ հանգստանա: Այդ պահին հետևից քայլող երիտասարդը հասել է իրեն, ինչ-որ բան է ասել ու բռնել է իր ուսից: Ինքը հրել է նրան, իրենց մեջ քաշքշոց է սկսվել: Նա ասել է, որ վատ մտքով չի մոտեցել, բայց ինքը հարվածել է նրա կրծքին, իրենք գլորվել ու սկսել են գետնին ընկած՝ իրար հարվածներ հասցնել: Հետո ոտքի են կանգնել, ինքը բռնել է նրա պարանոցից, նա էլ գլխով հարվածել է իր քթին, իր քթից արյուն է հոսել: Ինքը նրան նորից գցել է գետնին ու խփել է դեմքին: Նա այդ ընթացքում իրեն անբարո առաջարկ է արել, ինքը դրանից ավելի է զայրացել ու նորից հարված է հասցրել ընկածին, գետնից վերցրել է նրա պայուսակը՝ «բարսետկան», ու գնացել է դեպի աստիճանները, որոնք տանում էին դեպի եկեղեցու հակառակ կողմի շենքերը: Մինչև այդ շենքերին հասնելն ինքը վատ է զգացել, նստել է աստիճաններին: Քանի որ քթից արյուն էր գալիս, իր վերցրած պայուսակը բացել ու անձեռոցիկ է փնտրել: Անձեռոցիկ գտել է, մաքրել է քիթը, տեսել է, որ պայուսակում դրամապանակ էլ կա, որի մեջ 15 հատ հազար դրամանոց կար: Իր վերցրած գումարը 15 հազար դրամից ավել չէր:  Դրանից հետո պայուսակը նետել է գետը, կիրճից դուրս է եկել ու պատահական մեքենայով գնացել է գյուղ: Ինքը չի իմացել, որ պայուսակում անձնագիր է եղել, չի ցանկացել անձնագիր հափշտակել, իրեն հետաքրքրել է միայն պայուսակում եղած գումարը, որը՝ 15 հազար դրամի չափով, վերցրել է:

Դեպքի վայրի զննությանն ինքը մասնակցել է, այնտեղ հողաթափեր են հայտնաբերվել, որոնք իրենն էին՝ կռվի պահին հողաթափերն իր հագից դուրս էին եկել, ինքը դրանք թողել ու ոտաբոբիկ է հեռացել…

Տուժող Նաիրի Ա.-ն հայտնել է, թե դեպքի օրվա կեսգիշերին գտնվել է Մաշտոցի պողոտայում՝ փակ շուկայի մոտակայքում, ծարավ է եղել, գնացել է «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակում գտնվող ցայտաղբյուրից ջուր խմելու: Մի պահ նստել է աստիճաններին, այդ պահին մի երիտասարդ է մոտեցել, սկսել է խոսել իր հետ: Նրա վրայից խմիչքի հոտ էր գալիս: Ինքը հասկացել է, որ նա ուզում է աստիճաններով իջնել, որոշել է նրան օգնել՝ մտածելով, թե խմած է: Մինչև մյուս աստիճաններին հասնելը նա հանկարծ իր ձեռքից խլել է պայուսակն ու աստիճաններով վազել է, հետո սկսել է իջնել դեպի երկաթուղի: Ինքը հետապնդել է նրան, հասել է, նույնիսկ կարողացել է այուսակը հետ վերցնել: Բայց նա արմունկով խփել է իր դեմքին, իրենց մեջ քաշքշոց է սկսվել: Ինքը գոտկատեղից հանել է գոտին ու հարվածել է նրան, իսկ նա բռնել է իր պարանոցից ու սկսել է խեղդել: Երկուսով ընկել են գետնին, նա շարունակել է արմունկներով հարվածել իր գլխի շրջանին… Կռիվը տևել է մի քանի րոպե: Ինքն ուժասպառ է եղել գլխին հասցված հարվածներից, իսկ նա իր ձեռքից խլել է պայուսակն ու փախել է: Ինքը փորձել է հետապնդել, բայց չի կարողացել, ուժերը սպառվել էին: Մի փոքր ուշքի է եկել, զանգել է ոստիկանություն: Եկել են ոստիկանները, իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Իր պայուսակն արժեր 5 հազար դրամ, պայուսակում դրամապանակն էր, որի մեջ կային  100 հազար դրամ, 9 հատ հազար դրամանոց թղթադրամներ, 50 վրացական լարի, 10 հազար պարսկական թուման, ինչպես նաև բանկային քարտ: Ընդհանուրը՝ իրեն պատճառվել է 130 հազար դրամի գույքային վնաս:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողին պատճառվել էր թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Վնասվածքներ էր ստացել նաև ամբաստանյալը, դրանք առողջության թեթև վնասի հատկանիշներ չէին պարունակում:

Դատարանն արձանագրել է հանցագործության կատարման ռեցիդիվ Միքայել Մ.-ի կողմից: 2018 թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նա  2 դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել էր 70 հազար դրամ տուգանքի, որը չէր վճարել, ու 2018 թվականի օգոստոսի 7-ին՝ վերը ներկայացված ավազակային հարձակումից չորս օր առաջ, տուգանքի ձևով պատիժը փոխվել էր 210 ժամ հանրային աշխատանքներով: Այսինքն՝ ավազակային հարձակման պահին Միքայել Մ.-ն գտնվում էր հանրային աշխատանքներ պատժատեսակը կրելու մեջ: Այդ պատժից նա ազատվել է Համաներման ակտի կիրառմամբ 2018 թվականի նոյեմբերի 19-ին…

Դատարանը հաշվի է առել, որ Միքայել Մ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները:

Միքայել Մ.-ն մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի:

Դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո Միքայելին կվերադարձվեն նաև իրեղեն ապացույց ճանաչված կապույտ հողաթափերը:

Մինչ այդ նրա խափանման միջոցը կմնա չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով բեկանել այն, մեղսագրված արարքում անմեղ ճանաչել ու արդարացնել Միքայել Մ.-ին:

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13566

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2331

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1137

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 495

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 489

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»