Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին. Տեսանյութ

Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին. Տեսանյութ

Life Ipress 2021-03-02 19:14:00 2304
gb_Uh0xZ.jpg

iPress.am-Գոհար Ավետիսյանի հայրն այս տարի նշել է հոբելյանը՝ 60-ամյակը, ինչի առիթով հայտնի դիմահարդարը հայրիկին թանկարժեք նվեր է մատուցել, որի մասին նա երազել է։

«Նա ամբողջ կյանքում աշխատել է՝ առանց ձեռքերը ծալելու, որպեսզի մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Եվ միայն 40 տարեկանում է նա կարողացել իրեն թույլ տալ առաջին մեքենան»,- գրել է Գոհարը՝ նշելով, որ երբ մեծացել է, երազանք է ունեցել՝ ամբողջ աշխարհը ցույց տալ ծնողներին ու նրանց համար ավելի լավ կյանք ապահովել։

2015թ․-ին Գոհարը հայրիկին 6 մլն ռուբլի արժեքով մեքենա է նվիրել, սակայն վեց տարվա ընթացքում այն հնացել է, սկսել հաճախ փչանալ։ 

«Ես գիտեի, որ նրան դուր է գալիս մի շատ լավ ու թանկ մոդել, բայց նա այդ մասին չի ասել, այլ պարզապես գնացել է սպասարկման կետ ու վերանոգորել իր մեքենան»,- նշել է Գոհարը։

Դիմահարդարը նվերը մատուցելու յուրօրինակ ձեւ է ընտրել. նա փակել է հոր աչքերն ու տարել դեպի մեքենան. անակնկալը հուզել է նրան։

«Ես գիտեի, որ նա երազում է 25 մլն ռուբլի արժողությամբ մեքենայի մասին, որն իրեն երբեք թույլ չի տա։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է անենք ամեն ինչ՝ ավելի շատ գումար աշխատելու եւ ծնողների համար ավելի լավ կյանք ապահովելու համար։ Նրանք արժանի են դրան»,- տեսանյութում նշել է Գոհարը։   

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը