Գիտնականները նախազգուշացնում են COVID-19-ով վարակվելուց հետո գալիք վտանգների մասին

Գիտնականները նախազգուշացնում են COVID-19-ով վարակվելուց հետո գալիք վտանգների մասին

Իրադարձային Ipress 2021-09-19 20:14:00 423
korona_t-aPV.jpg

iPress.am Գիտնականներն ասում են, որ նոր կորոնավիրուսային վարակ ունեցող մարդկանց օրգանները կարող են «ծերանալ» տասնյակ տարիներով: Հաղորդում է New York Times- ը:

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել 89 հազար մարդկանց շրջանում, որոնք ողջ են մնացել COVID-19- ով վարակվելուց հետո, ինչպես նաև՝ 1.6 միլիոն մարդկանց շրջանում, որոնք չեն վարակվել SARS-CoV-2- ով:

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ 30-40 տարեկան առողջ չափահասի դեպքում երիկամների գործառույթի տարեկան կորուստը կազմում է մոտ 1%:

«Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ 4 757 կորոնավիրուսից փրկվածների մոտ մեկ տարվա ընթացքում երիկամների գործառույթի 30% կորուստ է գրանցվել: Սա համարժեք է 30 տարվա օրգանի ծերացմանը»,-ասում է դոկտոր Զիյադ Ալ Ալին, որն աշխատանքի հեղինակներից է:

Լուրջ վարակները կարող են առաջացնել քրոնիկ հիվանդություն կամ ավելի ծանր, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անդառնալի վնաս հասցնել օրգանին, պարզաբանել են գիտնականները: Նրանք նշել են, որ դիտարկումները հիմնված են ԱՄՆ Վետերանների առողջության վարչության անանուն բժշկական փաստաթղթերի վրա: Հետազոտվողների միջին տարիքը 68 – ն է եղել:

Բժիշկները ճշգրիտ եզրակացության չեն հանգել, թե ինչու են հենց երիկամներն այդքան տուժում COVID-19- ից հետո: Նրանց կարծիքով, այս օրգանը կարող է հատկապես զգայուն լինել օրգանիզմի բորբոքային պրոցեսների կամ իմունային համակարգի ակտիվացման նկատմամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը