Գերեվարված 13 զինծառայողներից մեկը վիրավոր է, եւս երկու զինծառայողի աճյուն Բաքվում է. Բորիս Ավագյան

Գերեվարված 13 զինծառայողներից մեկը վիրավոր է, եւս երկու զինծառայողի աճյուն Բաքվում է. Բորիս Ավագյան

Բանակ Ipress 2021-11-18 19:45:00 2805
geriner_CCN_o.jpg

«Բաքվում գտնվում է մեկ վիրավոր հայ զինծառայող, որը վիրահատության կարիք ունի»,- այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է գնդապետ Բորիս Ավագյանը։ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր 13 գերիների մասին, նրանից մեկը վիրավոր է՝ Բաքվում։ Ընդ որում, նրա առողջական վիճակն այնպիսին է, որ տեղափոխումն իրականացնել հնարավոր չէ այս պահին, ու, ըստ ամենայնի, նա կվիրահատվի Ադրբեջանում։

«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։ Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- ասաց Ավագյանը։

ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախօրեին բանակցել է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ։

Հրադադարը մինչև այժմ պահպանվում է։ Ավագյանը նշեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ լուրջ աշխատանքներ են գնում, հույս ունի, որ դրական ավարտ կունենա։

«Հաստատված 13 ռազմագերիների վերադարձի վերաբերյալ գնում է բանակցություն, որ նրանց տուն վերադարձնեն և աշխատանք է գնում՝ 24 անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ, որ հայտնաբերվեն և տուն վերադարձվեն»։

Նոյեմբերի 17-ին Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Փորձեցինք տեղեկանալ, արդյոք նահատակված զինծառայողը գերիների, թե անհետ կորածների ցուցակում էր, Ավագյանը նշեց.

«Մինչև նրան վերադարձնելը ցուցակը դեռևս կազմված չէր։ Մուրադովը վերադարձել Բաքվից և նոր է կազմել այդ ցուցակը»։ Դիտարկմանը, թե ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ էր հաղորդել անհետ կորածների և գերիների թիվը, Ավագյանը նշեց, որ կարծում է՝ ՀՀ ՊՆ-ն ավելի շատ տեղեկատվություն ստանում է գեներալից, քան տեղեկատվություն տրամադրում։

«Հաստատված 13 գերի կա։ 12-ը վիրավոր չեն, մեկը վիրավոր է։ Նրան բուժօգնություն է տրամադրվել Բաքվում։ Մեկ զինծառայողի դիակը վերադարձրել է գեներալ Մուրադովը։ Մեկը հայտնաբերել է գնդապետ Գորինը, որը այնտեղ աշխատում է և երկուսն էլ ադրբեջանական կողմը հաստատել է, որ նրանց աճյուններն իրենց մոտ է և խոստացել են տրամադրել»,- ասաց Բորիս Ավագյանը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը