iPress.am- Թշնամու Պաշտպանության նախարարության տարածած նոր հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր 24 հայ «դիվերսանտներ» երկու խմբավորմամբ փորձել են անցնել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն ադրբեջանական սահմանապահներին հաջողվել է գերեվարել 6 հոգու, որոնցից մեկը սպա է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը առաջինը հայտնեց հայ զինծառայողների գերեվարման մասին, իսկ ՀՀ ՊՆ-ն կատարվածին արձագանքեց միայն մեկ ժամ անց, երբ միջազգային մամուլն արդեն տարածել էր ադրբեջանական տեսակետը։

