Զինվորական ծառայողի՝ գերության մեջ հայտնվելու դեպքում նրա պաշտոնային դրույքաչափը կպահպանվի, եթե գերության մեջ հայտնվելը հետևանք չէ ոչ իրավաչափ գործողությունների, ԱԺ-ում «Զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Մխիթար Հայրապետյանը:
«Ողջ ընթացքում նրանց ընտանիքները կշարունակեն ստանալ գումարը: Օրենսդրական բացի հետևանքով լրջագույն խնդիր է առաջանում տվյալ անձանց ընտանքիների կենսագոյության հետ կապված», - նկատեց պատգամավորը: