«Գեր սիրուհի լինել չի՞ կարող, պետք է ոսկո՞ր կրծի․ նայեք իրականում հայ տղամարդկանց սիրուհիներին». Նաիրա Մովսիսյանը՝ քաշի պատճառով եթերում չլինելու և իր հասցեին քննադատությունների մասին

«Գեր սիրուհի լինել չի՞ կարող, պետք է ոսկո՞ր կրծի․ նայեք իրականում հայ տղամարդկանց սիրուհիներին». Նաիրա Մովսիսյանը՝ քաշի պատճառով եթերում չլինելու և իր հասցեին քննադատությունների մասին

Life Ipress 2021-05-05 13:36:00 2274
naira_0VeW8.jpg

iPress.am- Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական ժամանակ է, ինչ մասնագիտական գործունեություն չի ծավալում, այս շրջանում նա աշխատում է որպես դիմահարդար: Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան խոսել է սոցցանցերում ակտիվ լինելու պատճառի, ավելորդ քաշի համար եթերում չլինելու և իր հասցեին քննադատությունների մասին: Նաիրայի խոսքով՝ վերջին շրջանում սկսել է ակտիվ լինել սոցցանցերում, ինչը  պայմանավորված է իր գործունեության տեսակով:

«Հասկացել եմ, որ հետևորդների քանակով է որոշվում՝ լավագույն դերասանուհի կամ դիմահարդար լինելը: Կարող ես անտաղանդ լինել, բայց եթե շատ հետևորդներ ունես, ուրեմն՝ լավն ես, կարևորը քանակն է, կապ չունի՝ ինչ ազգության են այդ հետևորդները: Բազմիցս ասել եմ, որ 100-200 դոլարի դիմաց կարող եմ շատ հեշտությամբ հետևորդներ հավաքել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա, կեղծ էջերը չեն հետևելու քո գործունեությանը:

Որոշեցի ես էլ ակտիվ լինել։ Չնայած իմ հաճախորդները չեն նայում, թե որքան հետևորդ ունեմ՝ պետք է նաև սոցցանցերի էջերը զարգացնել: Այսօր շատ ռեժիսորներ դերասանուհիներին ընտրում են՝ ըստ հետևորդների քանակի, շատ բան առաջվանը չէ: Չեմ ասում, որ պետք է առաջվանը հետ բերել, բայց չպետք է մոռանալ 4 տարի համալսարանում սովորած մարդկանց: Ի՞նչ անեն այդ մարդիկ, պետք է նստեն ժամերով սոցցանցերի զարգացման վրա աշխատեն, իրենց բալիկի՞ց կտրեն այդ ժամանակը, ինչպես ես»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ դրանից բացի այլ հանգամանք էլ կա, որի պատճառով ինքը եթերում չէ՝ ավելորդ քաշը: «Նախորդ տարի առաջարկներ ունեցա, մերժեցի, որովհետև ժամանակի սղության խնդիր ունեի, այլևս առաջարկներ չեղան: Ինձ այնքան են գրում, թե ուր եմ, ինչու էկրաններին չեմ: Հասկանում եմ՝ գուցե շատերին իմ քաշն է խանգարում, հաճախ քաշիս համար չեն հրավիրել նկարահանման: Ցույց տվեք հեռուստասերիալներում նկարահանվող գոնե 2-3 հոգի, որոնք նիհար չեն: Չկան այդպիսինները, գեր մարդիկ նկարահանվում են միայն կոմեդիա ժանրում: Դերասանուհիները, նրանց մայրիկները, տղամարդկանց սիրուհիները նիհար են: Դերասանուհիներ կան, ովքեր հիվանդության պատճառով գեր են, բայց հրաշալի են խաղում, ի՞նչ անեն նրանք: Ինչո՞ւ տղամարդկանց չեն ասում, որ նիհարեն: Որքան փորով, փռչոտ տղամարդ կա, եթերում է: Լավ է, գոնե դասականներն այնպիսի կերպարներ են հորինել, որոնք գեր են, ռեժիսորներն էլ պիեսները չեն փոփոխում: Ի՞նչ անեն գեր, կարճահասակ դերասանուհիները, որոնք հիմա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կամ ցանկացած այլ համալսարանում են սովորում: Մի փոքր թմբլիկին չի՞ կարելի սիրահարվել, բոլորը պետք է նիհա՞ր լինեն»,- նշեց նա:

Նաիրան անկեղծացավ, որ նաև այդ ամենից հետո է որոշել նիհարել: «Ինքս ինձ համոզել էի՝ պետք է կմախք լինեմ, որպեսզի նկարահանվեմ, դիետաներ էի պահում: Այսինքն՝ սերիալներում՝ գեր սիրուհի լինել չի՞ կարող, պետք է ոսկո՞ր կրծի: Խնդրում եմ, նայեք իրականում հայ տղամարդկանց սիրուհիներին, ոչ մեկն էլ նիհար չէ: Իհարկե, դեմ չեմ, որ առողջության համար մարդիկ նիհարեն, բայց որքա՞ն»,- նկատեց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը