Նոր գերի ունենք. Ծնողները պահանջում են իրենց որդուն. Video

Նոր գերի ունենք. Ծնողները պահանջում են իրենց որդուն. Video

Իրադարձային Ipress 2021-05-20 00:43:00 14466
geri-unenk_4zVad.png

iPress.am- Այսօր ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները հայ զինծառայողին հալածում, ապա տանում են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ժամեր տևած լռությունից հետո պարզաբանում ներկայացրեց՝ հայտնելով, որ տեսանյութն ուսումնասիրվում է՝ միաժամանակ շեշտելով, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը՝ ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ, առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։

Այս հրապարակումն ակտիվորեն տարածեցին նաև մի շարք իմքայլական պատգամավորներ, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էլ այն «հերթական տեղեկատվական աղբ»-ը համարեց: Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ տարածած մեկ այլ հաղորդագրությամբ հայտնեց, որ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

MediaHub.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հրապարակված տեսանյութի վերաբերյալ։ Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Կութում։ Վերջինս պայմանագրային զինծառայող է, նախնական տվյալով՝ Տավուշի մարզից։ Տղայի ծնողներն այս պահին Գեղարքունիքի մարզում են, պահանջում են իրենց որդուն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը