Գազել է վթարվել. կա 7 վիրավոր. ՖՈՏՈ

Գազել է վթարվել. կա 7 վիրավոր. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2022-01-11 00:07:00 1110
vtar-gazel_4A3uQ.jpg

Այսօր՝ հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 72.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 63-ամյա Թորոս Ք-ի վարած «Գազել» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վաղինակ Պ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազել»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարատ Խ-ն, 10-ամյա Ռուբեն Խ-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Հայկուշ Խ-ն, 37-ամյա Արման Ս-ն, Mercedes-ի վարորդ Վաղինակ Պ-ն և նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Նվեր Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա  Արգիշտի Ջ-ն տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սաղաթելյանի գլխավորությամբ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան տարբեր ընտանիքների անդամներ, իսկ «Գազել»-ը սպասարկում է թիվ 327 երթուղին՝ Երևան-Ճամբարակ-Զորավանք հատվածը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ճանշինականները սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը