Երիտասարդների ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի և ծեծկռտուքի. 20-ամյա երիտասարդը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց.մանրամասներ

Երիտասարդների ֆուտբոլային խաղը վերածվել է վեճի և ծեծկռտուքի. 20-ամյա երիտասարդը մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց.մանրամասներ

Իրադարձային Ipress 2020-05-29 18:12:00 696
vssso_62ntw.jpg

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Aravot.am-ը, մայիսի 27-ին մահացած վիճակում «Գյումրի» բժշկական կենտրոն էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էր «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրան բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չէր, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ. Բիշարյանի որոշմամբ որպես կասկածալ ձերբակալվել է Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի բնակիչ՝ 17-ամյա Հովհաննես Խ-ն։

Վերջինս կասկածվում է մայիսի 27-ին Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Զարզանդ Մանուկյանին մահվան հասցնելու մեջ։

Shamshyan.com-i տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ մայիսի 27-ին, ժամը 21։15-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխվել էր Զ. Մանուկյանը։

Հիվանդանոցում արձանագրվել էր, որ նա հանկարծամահ է եղել։ Նույն օրը քննիչի որոշմամբ նշանակվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և պարզվում է, որ նա հանկարծամահության հետևանքով չի մահացել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նախնական տվյալներով՝ դեպքի օրը Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղի երիտասարդները ֆուտբոլ են խաղացել, որի ժամանակ վեճ է սկսվել ու խմբակային ծեծ։

Այդ ընթացքում էլ մահացած երիտասարդը վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Դատաբժիշկը դիակի արտաքին զննությամբ հայտնաբերել է ձախ արմունկային շրջանին հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները նաև տեղեկություններ են ստացել, որ մահացածը ֆուտբոլի խաղի ժամանակ այդտեղ չի եղել, և միայն հետո են զանգել, կանչել, ու հիմա նշված տեղեկությունները քննիչի հանձնարարականով տարածքայիյն ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են։

Եթե քննչական մարմնի կասկածները հաստատվեն, ապա քննիչը դիմելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի կասկածյալ Հովհաննես Խ-ի նկատմամբ։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել