ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեներալի` ինքնասպան եղած դուստրը ԱԱԾ պաշտոնյայի կին է. ինչն է եղել դեպքի պատճառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեներալի` ինքնասպան եղած դուստրը ԱԱԾ պաշտոնյայի կին է. ինչն է եղել դեպքի պատճառը

Իրադարձային Ipress 2021-04-13 12:37:00 2055
generali-axjka-din-en-haytnaberel_2Pe5L.jpg

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի դստեր ինքնասպանության դեպքից: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները հարցաքննել են Ժաննա Օգաննիսյանի հարազատներին: Մեզ հայտնի դարձավ՝ գեներալ լեյտենանտի հարազատները իրավապահներին պատմել են, որ մեկ տարի է, ինչ Ժաննան առողջական խնդիրներ ուներ:

Ընտանիքի անդամները ամեն ինչ արել են նրա առողջական խնդիրները լուծելու համար, սակայն մեկ տարի առաջ նրա մոտ հայտնաբերված առողջական խնդիրները այդպես էլ չեն լուծվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահները, լսելով ընտանիքի անդամներին եւ իրականացնելով մի շարք քննչական գործողություններ, եկել են այն եզրակացության, որ 40-ամյա կնոջ ընտանիքը բավականին պարկեշտ ընտանիք է, եւ Ժաննան, ըստ էության, առողջական խնդիրների պատճառով է գնացել այդ քայլին:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ինքնասպան եղած կնոջ ամուսինը Ազգային անվտանգության ծառայության՝ «Զվարթնոց»  օդանավակայանի սահմանապահ զորքերի հրամանատարն է:

Նշենք, որ 2021թ ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

ՀՀ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դ. Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով։

Դիակի կողքին հայտնաբերվել է նրա հորը պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։

Ի դեպ կինը ՌԴ քաղաքացի է, սակայն ապրում էր Հայաստանում:

Դեպքի վայրից վերցվել է հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110- րդ հոդվածի 1- ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը