Տեսախցիկը ֆիքսել է 3 հետիոտնի սարսափելի վրաերթի պահը. ԲԱՑԱՌԻԿ կադրեր

Տեսախցիկը ֆիքսել է 3 հետիոտնի սարսափելի վրաերթի պահը. ԲԱՑԱՌԻԿ կադրեր

Իրադարձային Ipress 2021-05-18 01:09:00 30189
vraerti-kadrer_ftIFT.jpg

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է երեկ՝ մայիսի 16-ին, Երևանում՝ «Հայաստան» հանրախանութի դիմաց, տեղի ունեցած տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահը: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում «Հայաստան» հանրախանութի հարևանությամբ վրաերթի ենթարկվածների, վարորդների ինքնությունը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Dodge մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ,  31-ամյա Տիգրան Թովմասյանը, ով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Լուիզա Սիմոնյանին, 4-ամյա Գարիկ Ս.-ին և 61-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին: Վրաերթի ենթարկվածներից Լ. Սիմոնյանն ու  Լ. Հովհաննիսյանը  տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գարիկ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Dodge-ի վարորդ Տ. Թովմասյանը՝  «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

Պարզվել է նաև՝  կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ,  39-ամյա Սարգիս Ալեքսանյանը  իսկ Toyota-ն՝ Երևանի բնակիչ,  34-ամյա Իգիթ Հակոբյանը:

Dodge-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 16-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:   Ժամը 18:15-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցում, «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի: Այնուհետև Dodge-ը բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին:  

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:  

Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:  

Վրաերթի ենթարկվածներն ու Dodge-ի վարորդը տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:  

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սահակ Մկրտչյանն ու նույն գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանը:  

Վրաերթ-վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմուքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 225

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն