Հայտնի է Եղեգնաձորի սարսափելի սպանության պատճառը. Քրոջ որդու գլխին է կրակել. ՖՈՏՈ

Հայտնի է Եղեգնաձորի սարսափելի սպանության պատճառը. Քրոջ որդու գլխին է կրակել. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2021-05-02 11:28:00 15213
4cfd1a5fd6b0c64c0144c20ba1f31064_bB5Jz.jpg

iPress.am-Ինչպես հայտնել ենք` երեկ Եղեգնաձորում դաժան սպանություն է տեղի ունեցել: Հրազենային վնասվածք ստացած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից:

iPress.am--ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել սպանության հանգամանքներից: Պարզվում է` սպանությունը կատարել է «Գետնատուն» գինեգործարանի սեփականատիրոջ Աղասի Բաղդասարյանի որդին` Նաիրի Բաղդասարյանը` վրեժի հողի վրա:

Կռվախնձորը գինեգործարանն է եղել տարիներ շարունակ, սակայն Նաիրի Բաղդասարյանի կողմից կատարված սպանության հիմնական շարժառիթ է հանդիսացել վերջինիս մոր հուղարկավորությունը: Մեզ փոխանցեցին, որ սպանված 29-ամյա երիտասարդը` Բաղդասարյանի քրոջ որդին, օրեր առաջ թույլ չի տվել, որպեսզի Նաիրի Բաղդասարյանը ներկա գտնվի սեփական մոր թաղման արարողությանը, ինչն էլ կրկքերը բորբոքել է:

iPress.am--ին փոխանցեցին, որ տարիների կուտակված վրեժը Նաիրի Բաղդասարյանը որոշել է հանել վերջին իրադարձությունից հետո, և գիշերով գնացել է գործարանի տարածք, դուրս է կանչել քրոջ որդուն և հենց տղայի մոր աչքի առաջ որսորդական հրացանով կրակել է տղայի գլխին առանց որևէ բառ ասելու:

Հիշեցնենք, որ Նաիրի Բաղդասարյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի տարածքային բաժանմունք և խոստովանել սպանությունը:

Փաստի առթիվ քննիչ Գ. Վիրաբյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը