Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: