Հիշում եք «Մանկական Եվրատեսիլի» մասնակից Բեթթիին. նա նկարահանվել է ամերիկյան հանրահայտ «Euphoria» սերիալում

Հիշում եք «Մանկական Եվրատեսիլի» մասնակից Բեթթիին. նա նկարահանվել է ամերիկյան հանրահայտ «Euphoria» սերիալում

Life Ipress 2022-02-19 00:00:00 1518
betti_IlCFf.jpg

News.am-ը գրում է. «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) նկարահանվել է ամերիկյան հանրահայտ WarnerMedia-ի HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» (Euphoria) նախագծում, որի առաջին սերիան հեռարձակվել է հունիսի 16-ին: Հայուհին նախագծում նկարահանվել է հայտնի աստղերի հետ, որոնցից են, օրինակ, «Դիսնեյի», իսկ այժմ «Մարվելի» աստղ Զենդայան, Ջեյքոբ Էլորդին, Մոդ Ապատոուն եւ hոլիվուդյան այլ հայտնիներ: Թեման դեռահասներն են ու նրանց առնչվող խնդիրները:

Երգչուհին NEWS.am STYLE-ին պատմել է, թե ինչպես է ստացել նախագծում նկարահանվելու առաջարկն ու ինչ տպավորություններ ունի համաշխարհային ճանաչում ունեցող հայտնիների հետ աշխատանքից.

Բեթթին հնարավորություն է ստացել մասնակցելու նախագծի քասթինգին, քանի որ ունի գործակալ, որն իրեն ներկայացնում է մեդիադաշտում: Ամերիկյան գործակալություններից մեկը պայմանագիր է կնքել նրա հետ, եւ ըստ ամերիկյան մեդիայի կանոնների՝ հայազգի մեդիադեմքը գործակալի միջոցով մասնակցում է փակ քասթինգների:

Нет описания.

«Եվս մեկ նվաճում դեպի ինքս իմ առջեւ դրած մեծ նպատակներ: Ոգեւորիչ է կարողանալ ոտք դնել ամերիկյան մեդիայի փակ դռներից այն կողմ, իսկ նման գերաստղերի և պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելն ինձ համար մեծ փորձ է»,-նշում է նա:

Ի դեպ, հեռուստանախագիծը բավականին դրական արձագանքների է արժանացել ամերիկյան կինոքննադատների կողմից, եւ չի բացառվում, որ այն նաեւ երկրորդ եթերաշրջան ունենա:

«Էյֆորիա»-ի բոլոր 8 էպիզոդները հասանելի կլինեն օգոստոսին. դեռեւս հանրությանը ներկայացվում է շաբաթական ընդամենը մեկ էպիզոդ:

Нет описания.

Բեթթին, սակայն, չի սահմանափակվում միայն նոր նախագծի աշխատանքներով: ԱՄՆ-ում նա շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել, իսկ առաջիկայում երգչուհին հանդես է գալու այլ անակնկալներով, որոնց մասին խոստացավ պատմել ավելի ուշ:

Нет описания.

Нет описания.

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը