«Պանտերա» գիշերային ակումբում վանաձորցի երիտասարդների կռիվն ավարտվել է սպանությամբ

«Պանտերա» գիշերային ակումբում վանաձորցի երիտասարդների կռիվն ավարտվել է սպանությամբ

Իրավունք Ipress 2020-05-02 20:08:00 3768
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vvvvsc_wGYbj.jpg

1.am-ը գրում է.

«Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած և ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հանդիպումից  հետո հացադուլը դադարեցրած կալանավորներից է Գաբրիել Պողոսյանը: Նրա գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ՝ Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ:

Գաբրիել Պողոսյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանմա միջոց  է ընտրված  կալանավորումը:

Գաբրիել Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Գուրգեն Հարությունյանը մեր զրույցի ժամանակ հայտեց, որ իր պաշտպանյալը բողոքում է արարքի սխալ որակման պատճառով: Նա չի ժխտում, որ տուժողի մահը վրա է հասել իր հարվածի հետևանքով, սակայն վիճարկում է առաջադրված մեղադրանքը, թե սպանությունը կատարվել է դիտավորությամբ:

Գաբրիել Պողոսյանը պնդում է, որ սպանությունը եղել է անզգուշության հետևանք՝ խմբակային կռվի ժամանակ ինքը պաշտպանվել է դանակի անկանոն թափահարումներով, ու ցավոք՝  անզգուշաբար դանակի հարված է ստացել հենց Գաբրիելի ընկերը, ում սպանելու դիտավորություն ո՛չ այդ պահին, ո՛չ ընդհանրապես Գաբրիելը չի ունեցել, ունենալ պարզապես չէր կարող:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի լույս 20-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Գաբրիել Պողոսյանն իր ընկեր, 1992 թվականին ծնված Էդմոն Ս.-ի հետ այցելել է Լոռու մարզի Ղուրսալի համայնքում գործող «Պանտերա» գիշերային ակումբ, որտեղ գտնվել են Վանաձորի բնակիչներ Դավիթը, նրա եղբայր Սասունը, ծանոթներ Հմայակը, Կարենը, Գրիգորը, Գևորգը…

Ժամը 2-ի սահմաններում ակումբի միջանցքում տեղակայված բարի մոտ վիճաբանություն է առաջացել Գաբրիել Պողոսյանի ու Դավիթի  միջև՝ կապված Գաբրիելի կողմից Դավիթին «երկար նայելու», նրա  դեմքի մաշկային ցանին, իբր, ուշադրություն դարձնելու, դրա շուրջ առաջացած խոսակցության ժամանակ հայհոյելու հետ: Վիճաբանությունը շարունակվել է նախասրահում՝ զուգարանի դռան առաջ:

Ըստ մեղադրանքի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում գտնվող Գաբրիելը ակումբի պարասրահից վերցրել է գարեջրի երկու շիշ, վերադարձել է նախասրահ ու շարունակել է Դավիթի հետ վիճաբանությունը: Ապա նորից գնացել է պարասրահ, վերցրել է բաճկոնը, որի ծոցագրպանում եղել է պատյանով դանակ, վերադարձել է նախասրահ ու դանակը պատյանից հանելով՝ ուղղել է Դավիթի կողմը: Դավիթը, ըստ մեղադրանքի, դուրս է եկել ակումբից, բակում կայանված մեքենայի սրահից վերցրել է փայտե մահակ (բիտա), վերադարձել է ակումբի նախասրահ, որտեղ վիճաբանությունը շարունակվել է:

Ըստ մեղադրանքի՝ փոխադարձ քաշքշուկի ընթացքում Գաբրիելն ու Դավիթը կարողացել են ազատվել վիճաբանությանը միջամտած անձանցից, ընդառաջ են գնացել միմյանց: Այդ ընթացքում Դավիթը փայտե մահակով հարվածել է Գաբրիելի գլխին, իսկ վերջինս իր մոտ եղած դանակը անկանոն թափահարելով, ըստ մեղադրանքի՝ սպանության դիտավորությամբ շեշտակի հարվածել է իր առաջ հայտնված ու վիճաբանությունը խափանելու փորձ անող ընկերոջ՝  Էդմոնի որովայնին՝ նրան պատճառելով բարակ աղու գալարի միջանցիկ, առպատային որովայնամզի և որովայնային աորտայի վնասումներով ու բարակ աղու գալարի արտանկումով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող վերք, ներքին սուր արյունահոսություն, հեմոպերիտոնեում, հետորովայնամզային տարածության արյունակույտ, ներքին օրգանների սուր սակավարյունություն, որոնց հետևանքով Էդմոն Ս.-ն մի քանի րոպեի ընթացքում տեղում մահացել է:

Նման պայմաններում կատարված սպանությանը, ըստ պաշտպան Գուրգեն Հարությունյանի և ամբաստանյալ Գաբրիել Պողոսյանի՝ տրվել է սխալ քրեաիրավական որակում, քանի որ որևէ փաստական հանգամանքով չի հիմնավորվել, որ Գաբրիել Պողոսյանը դիտավորություն է ունեցել սպանելու տուժողին՝ իր ընկերոջը: Գաբրիելը միայն անկանոն թափահարել է դանակը, այն էլ՝ իր դեմ կռվող Դավիթի կողմից փայտե մահակով գլխին ստացած հարվածից հետո: Գաբրիելի թափահարած դանակը պատահաբար է դիպել նրա ընկերոջը՝ Էդմոնին: Պաշտպանական կողմն ընդգծում է, որ դեպքից հետո Գաբրիելն անմիջապես ձեռնամուխ է եղել Էդմոնին օգնություն ցույց տալուն, նա կես ժամ լացել է մահացած ընկերոջ վրա՝ մինչև տեղ է հասել շտապօգնությունը, տուժողի մարմինը տեղափոխող շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, եղել է ծանր սթերսային վիճակում, հիվանդանոցում սպասել է, մինչև ոստիկանները գնացել ու նրան տարել են բաժին, որտեղ Գաբրիելը մանրամասն ցուցմունքներ է տվել:

Ըստ պաշտպանի՝ եթե Գաբրիելը նպատակ ունենար սպանության, կես ժամ չէր լացի մահացած ընկերոջ վրա, նրա հետ չէր գնա հիվանդանոց ու չէր սպասի ոստիկանների գալուն:

«Հենց Գաբրիելի զղջումը դեպքից անմիջապես հետո, ծանր ապրումները խոսում են սպանության դիտավորության բացակայության մասին… Ակումբի մատուցողները, Գաբրիելի հետ կռված տղաները՝ բոլորը ցուցմունք են տվել, որ Գաբրիելն ու տուժողն իրար հետ էին ակումբ գնացել, իրար հետ նստած էին եղել: Տուժողը Գաբրիելի հետ կռիվ չի ունեցել, Գաբրիելն էլ՝ նրա հետ, տուժողը պաշտպանել է Գաբրիելին, փորձել է խափանել կռիվը»,- ասաց պաշտպան Գուրգեն Հարությունյանը:

Վիճաբանությունը, ըստ պաշտպանական կողմի, նախաձեռնել էր Գաբրիելի հակառակորդ կողմը՝ Դավիթին դուր չէր եկել, թե Գաբրիելն ինչպես է նայում իրեն: Այդ պատճառով նա նախ կոպիտ տոնով դիտողություն է արել Գաբրիելին, իսկ այնուհետև սադրել է՝ պարզաբանում կատարելու համար դուրս է հրավիրել ակումբից, իսկ երբ Գաբրիելը չի ցանկացել դուրս գալ, հայհոյանքներ է տվել: Դավիթին միացել են նրա եղբայրն ու ընկերները, մի քանի հոգով հարձակվել են Գաբրիելի վրա, ծեծել են, գցել են հատակին: Գաբրիելի մարմնին, նաև՝ գլխի հատվածում դեպքից հետո եղել են վնասվածքներ: Ընդ որում՝ հակառակորդի ձեռքին եղած փայտե մահակը ջարդվել է Գաբրիելին հարվածելու ընթացքում: Այդքանից հետո է Գաբրիելը հանել մոտը եղած դանակը՝ իր վրա կատարվող ինտենսիվ հարձակումը կասեցնելու, այդ հարձակումից  պաշտպանվելու նպատակով: Դանակի թափահարումից վնասվածքներ են ստացել նաև Գաբրիելի վրա հարձակվողներից երկուսը, բայց դանակի հարվածը պատահաբար դիպել է նաև Գաբրիելի ընկերոջը: Տուժողն ընկել է: Գաբրիելը հասկանալով, որ պատահաբար հարվածել է ընկերոջը՝ անմիջապես սկսել է օգնություն ցույց տալ, գոռացել է, խնդրել է օգնել, բայց նրա վրա հարձակվողները դեռ մի կարճ ժամանակամիջոց շարունակել են նրան հարվածել: Գաբրիելը խնդրել է շտապօգնություն կանչել: Նա չի փախել, շտապօգնությունը ժամանելով՝ տեղում արձանագրել է Էդմոն Ս.-ի մահը, Գաբրիելն ընկերոջ մարմինը տեղափոխող մեքենայով գնացել է հիվանդանոց… Պաշտպանը նշեց՝ Գաբրիելը աշխատող, հանցավոր մտայնություններից հեռու երիտասարդ է, կատարվածը ցավալի է, մեծ ողբերգություն, իհարկե, բայց դա դիտավորությամբ կատարված սպանություն չէ, անզգույշ գործողությունների հետևանք է…

Պաշտպան Գուրգեն Հարությունյանն ընդգծեց. «Գաբրիել Պողոսյանի արարքը որպես դիտավորյալ սպանություն որակելով՝ նախաքննական մարմինը թույլ է տվել նյութական իրավունքի կոպիտ խախտում: Արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով՝ որպես անզգույշ սպանություն»:

Գործը ներկայումս քննվում է դատարանում, դեռևս վկաների հարցաքննության փուլն է:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում դատական նիստեր չեն կայացել, առաջիկա նիստն այս գործով նշանակված է մայիսի 14-ին:

Поделиться
Класс
Send
kexc-diplomov-usucich_Dkeip.jpg

Կինը Մոսկվայի համալսարանի կեղծ դիպլոմով մասնակցել է մրցույթին և դասավանդել ՀՀ դպրոցներից մեկում

luys-chi-lini_KF8Hv.jpg

Այսօր 10:00-ից լույս չի լինելու

img8018_J1Xbv.jpeg

Երևանի տրանսպորտային սակագների վերանայում՝ երևանցիների առաջարկներով

ka-2-zoh-ev-viravorner_Yly6o.jpg

Բացառիկ լուսանկարներ՝ 2 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից

jur-chi-linelu-7_t5oH7.jpg

Ջուր չի լինելու հունվարի 22/23-ին

artakarg-depq-2_VxKQY.jpg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում

gor-elen_zEMh8.jpg

Գոռ Եփրեմյանն ու Էլենը գերշքեղ հարսանիքից կադրեր են հրապարակել. Ովքեր են հայտնի հյուրերը

patkervac-andziq-voronvum-en_yS9HG.jpg

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

varjakan-havaqner_-1qs4.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի վարժական հավաքները

rublin-tankacav_RqMvc.jpg

Ռուբլու փոխարժեքը ավելի թանկացավ․ ԿԲ

gorcarar-e-mahacel_yAw6o.jpg

«Ջերմուկ» խմելուց հետո ռուս գործարարը մաhացել է․ նոր մանրամասներ դեպքից

erkrasharj_tj99D.jpg

Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Life 77853

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Տնտեսական 11406

Ռուբլին այսօր թանկացավ. Դոլարը էժանացավ․ ԿԲ

Իրադարձային 9111

Վճարման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 17-ն է․ «Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է

Իրադարձային 8877

Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար

Տնտեսական 8862

Ռուբլին քիչ առաջ թանկացավ. ԿԲ

Իրադարձային 8751

Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա է իրականացվել. ովքեր են հեղինակները

Հասարակական 7851

Փետրվարի 1-ից տրանսպորտով երթևեկելիս վճարելու եմ 100 դրամ, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին վճարել նույն կերպ․ Արսեն Նիկողոսյան

Հասարակական 6558

Հարսանիքի կամ ծննդյան օրվա գումարային նվերը ևս պետք է հայտարարգրել. Մանրամասներ

Իրադարձային 6036

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Կան զոհեր և վիրավորներ

Life 5958

Ռոմելան և Գևորգը հարսանիքից կադրեր են հրապարակել

Հասարակական 124458

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 90225

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Հասարակական 78384

Աշխատավարձերը կբարձրանան նշված ոլորտներում

Life 77853

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Իրադարձային 74124

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 72285

Հուզմունքս այնքան շատ է. Անդրեն բացառիկ հրապարակում է արել բաժանման լուրերից հետո

Հասարակական 62703

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Քաղաքական 59835

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 57027

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 54336

Անդրեն ու Անի Օհանյանը բաժանվել են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները