«Ծիրանի» ռեստորանային համալիրում երիտասարդին սպանած ՌԴ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՖՈՏՈ

«Ծիրանի» ռեստորանային համալիրում երիտասարդին սպանած ՌԴ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՖՈՏՈ

Իրավունք Ipress 2021-02-12 19:22:00 4671
nro_Sygo7.jpg

Այսօր՝ փետրվարի 12-ին, ոստիկանության Աբովյանի բաժնի և  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի կողմից  հետախուզում է հայտարարվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանին սպանելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ստեփան Կարապետյանին դանակահարելու մեջ:  

Ըստ աղբյւրի տեղեկություններով՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը  դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարի միջնորդությունը, որը և դատարանն արել է ու եթե Մ. Խոդերյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, նա կալանավորվելու է:  

Աղբյուրի  տեղեկություններով՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական մարմինը կատարել է հսկայածավալ աշխատանքներ, լսել են դեպքին ականատես  վկաներին, այդ թվում՝ միջոցառման մասնակիցներին և մահացածին ու վիրավորին տեղում առաջինը օգնություն ցուցաբերած երիտասարդ աղջկան և մեկ այլ քաղաքացու, ինչպես նաև ավելի ուշ՝ վիրավորներին օգնության հասած ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներին ու մյուս ծառայողներին:  Հայտնաբերվել է նաև այն ավտոմեքենան, որով  վիրավորին տեղափոխել են հիվանդանոց ու ճանապարհին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայի մեջ:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը,  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանը:   Վերջինս որոնվում էր փետրվարի  6-ին Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանային համալիրում  ծեծկռտուքին մասնակցելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ  Մարտիրոսյանին սպանելու կասկածանքով: 

Աղբյուրի  տեղեկություններով՝  կասկածյալը օրեր առաջ էր  Հայաստան վերադարձել  Ռուսաստանից, իսկ նրա նկատմամբ որպես կասկածյալ հիմնավոր ապացույցներ են ձեռք բերել արդեն ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության   Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները:  

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուքը, որի ժամանակ էլ Թ. Մարտիրոսյանն արդեն վիրավոր վիճակում վայր էր ընկել:  

Սպանության կասկածանքով հետախուզվող, ՌԴ քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանն է 

Բնութագրությունը հասանալի չէ

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն