24 ամյա երիտասարդը մահացավ․Շամշյանը մանրամասներ է հայտնում. Video

24 ամյա երիտասարդը մահացավ․Շամշյանը մանրամասներ է հայտնում. Video

Իրադարձային Ipress 2021-05-24 12:12:00 1047
mahacav-txan_tp8G3.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 23-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 13-ին Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Սամսոնյանի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոց արձակելու հետևանքով։ Ավելի վաղ հայտնել էինք,որ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված ավագ քննիչ Դալաքյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերքը կրելը; պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել էէին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, կենսաբանական և դատաձգաբանական։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը  հարուցվել էր մայիսի 13-ին Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած կրակոցի փաստով, ինչի հետևանքով «պարանոցի ծակած վերք՝ հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։

Հիվանդանոցի բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, սակայն նա դեռևս մնալու էր վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում էր Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը, ով այդ օրը, ժամը 18։10-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի 39/ա հասցեի դիմացի փողոցի հատվածում իր Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով էր եղել, երբ, ըստ նախնական տեղեկությունների, Վ. Բազեյանը իջել էր իր Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից և ձեռքով մի քանի անգամ հարվածել և կոտրել էր Ն. Սամսոնյանի ավտոմեքենայի հետևի ապակին, որից հետո վերջինս իր ավտոմեքենայի միջից դեռևս չպարզված տիպի ատրճանակից կրակել էր Վ. Բազեյանի ուղղությամբ, ով էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր պարկուճը և արնանման հետքեր։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում վիրահատական միջամտության շնորհիվ վիրավորի պարանոցից հեռացվել էր գնդակը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. Սամսոնյանին և հանացործության գործիք հանդիսացած ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը