Սարսափելի սպանություն Հայաստանում. Երիտասարդի են սպանել դանակի բազմաթիվ հարվածներով

Սարսափելի սպանություն Հայաստանում. Երիտասարդի են սպանել դանակի բազմաթիվ հարվածներով

Իրադարձային Ipress 2021-06-05 17:08:00 1608
artakarg-depq-spanutyun_6V4bD.jpg

iPress.am-  Այսօր՝ հունիսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք՝ ազդրային զարկերակի մկանների փակեղների վնասումով, զարկերակային արյունահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևոգ Ազիզյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի պետի տեղակալ Յաղուբյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննրական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ։ Բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքոմ գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչ՝ 31-ամյա Տարոն Դունամալյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել մի քանի քաղաքացիների կողմից։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 00։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքից դեպի Արևաշող գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից դանակով դիտավորությամբ Տ. Դոընամալյանի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու հետևանքով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկոում եմ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը