Երեխային գետը նետած կնոջ նախկին ամուսինը նոր մանրամասներ է պատմում

Երեխային գետը նետած կնոջ նախկին ամուսինը նոր մանրամասներ է պատմում

Իրադարձային Ipress 2022-04-27 12:02:00 2367
erexa-debed-get-1__Y2rU.jpg

Երեկ հայտնի դարձավ, որ Ալավերդի քաղաքում 2 տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Որոշ ժամանակ հետո երեխայի մայրը հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: Երեխայի մայրը՝ Սիլվան, բաժանվել է նախկին ամուսնուց, հետո երեխայի հետ 2-րդ անգամ ամուսնացել Ալավերդիում:

Երեխային գետը նետած կնոջ վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց կնոջ նախկին ամուսնու՝ Արթուր Բարսեղյանի հետ. «Մենք Սիլվայի հետ ինը տարի ամուսնացած ենք եղել: Իմ երկու երեխաների գլուխն էլ կերավ, հիմա հերթը այս մեկինն էր: Ռուսաստանում մեր փոքր երեխաներին տանը թողել էր մենակ, վառարանը վառած թողել, դուռը նրանց վրա կողպել, դուրս եկել, խեղճ երեխաներս խեղդվել էին ծխից:

Չեմ կարող ասել՝ դիտավորյալ է արել, թե պատահականություն է եղել: Վորոնեժի ոստիկանությունում բոլոր տվյալները կան, երկու տարի ինքը պայմանական ազատության մեջ է եղել: Ես այս դեպքի մանրամասները չգիտեմ՝ ինչպես է եղել: Պատճառն էլ չեմ կարող ասել, ո՞ր մի մայրն այդպիսի բան կանի իր երեխայի հետ, նա ծնող կոչվելու իրավունք ունի՞»:

Արթուրի խոսքով՝ Սիլվան վտանգավոր է, և ինքը թույլ չի տալու, որ նա նորից մոտենա իրենց երեխային. «Ես իմ երեխային տեր եմ, չեմ ուզում, որ նրան նույնիսկ մոտ թողնեն երեխային, խնդրում եմ օգնել ինձ, որ կարողանամ հայրություն ճանաչել: Երեխաներիս մահից հետո ես չեմ կարողացել այս փոքրի հայրությունը ճանաչել: Ես հիմա ամուսնացած եմ, ես ու կինս երեխայի ենք սպասում, ես ուզում եմ իմ երեխան իմ կողքին լինի, ուզում եմ նոր ծնվող երեխայիս հետ իմ աղջկան էլ մեծացնել»: Մեր տեղեկություններով՝ Սիլվան ութ ամիս է, ինչ ամուսնացած էր Ալավերդիում:

Հարևաններից մեկի պատմելով՝ ընտանիքը, որտեղ նա հարս է եկել, բավականին «տարօրինակ» է. «Ամուսնու քույրերից մեկը հիմա գտնվում է հոգեբուժարանում, մյուսը 2-րդ, թե 3-րդ անգամն է ամուսնացել, ամուսինը նույնպես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի»: Մենք աչքի անցկացրինք նաև Սիլվայի ֆեյսբուքյան էջը. կնոջ ընկերների ցանկում, մեղմ ասած, ոչ նորմալ բազմաթիվ պրոֆիլներ կան. Արթուրի խսքով՝ երեխայի կյանքին հիմա վտանգ չի սպառնում, ինքը դեռ չի տեսել, բայց վաղը գնալու է տեսակցության:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը