Ողբերգական դեպք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում

Ողբերգական դեպք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում

Իրադարձային Ipress 2021-11-30 23:03:00 3747
artakarg_y121o.jpg

SHSAMSHYAN.com-ի տեղեկություններով արդեն 2 ժամ է, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Նարինե Սարգսյանն ու Սասուն Սահակյանը փորձում են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից իմանալ, թե ինչն է եղել մոտ 3 ժամ առաջ իրենց 2-ամյա տղայի՝ Անդրանիկի մահվան պատճառը։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեխայի հայրն ասում էր. «4 օր առաջ երեխայիս առողջական խնդիրներ ունենալու պատճառով բերեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչ դեղեր, անգամ՝ արյուն, պահանջել են, շուտ հասցրել ենք։ Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մայրս կերակրել է երեխային, քնեցրել ու եկել է տուն։ Մոտ 3 ժամ առաջ հիվանդանոցից զանգահարում են, թե շտապ եկեք հիվանդանոց։ Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, պատասխանում են, թե՝ կգաք, կասենք։ Գալիս ենք հիվանդանոց, մեզ ասում են՝ ցավալի դեպք է տեղի ունեցել. երեխան մահացել է։

Չգիտենք՝ ինչ անենք։ Արդեն դիմել ենք Շենգավիթի ոստիկանություն, այնտեղից եկել են։ Մենք գիտենք, որ երեխային հետ չենք բերի, բայց վստահ ենք, որ երեխան մահացել է բժիշկների անփութության հետևանքով, ու հիմա պահանջում ենք, որպեսզի մեղավորները, որոնց մեջ է նաև բժշկուհի Չոբանյանը, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն, ոչ մի ծնող էն ցավը չապրի, որ հիմա մեր ընտանիքն է ապրում։

Հայոց բանակին տալու էինք 3 տղա զինվոր, մեկի գլուխը էստեղ կերան»։ Իսկ երեխայի տատն էլ, արցունքները հազիվ զսպելով, պահանջում էր հիվանդանոցի ղեկավար կազմին, սակայն ոչ ոք չկար։ Հիվանդանոցից նրան պատասխանել են, թե այս պահին մարդ չկա։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը