Ողբերգական դեպք. Երևանյան լճից դուրս է բերվել տղամարդու դի

Ողբերգական դեպք. Երևանյան լճից դուրս է բերվել տղամարդու դի

Իրադարձային Ipress 2021-06-06 11:07:00 441
ncm_Xow1P.jpg

iPress.am- Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  09:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Օպերատիվորեն ժամանել է  ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի խումբը՝ ջոկատի հրամանատարի  տեղակալ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի  ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերեցին լճից, որը կիսաքայքայված վիճակում է:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի  անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սոս Հովսեփյանի գլխավորությամբ ոստիկանները  պարզում են մահացածի ինքնությունը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վահե Մովսիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն  ու քննչական բաժինը նույնպես  պարզում են մահացածի ինքնությունը: Օպերատիվորեն  ժամանել է նաև  ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը