Երգչուհի Էմմին ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում, պատկերված է որդիների հետ։ Երիտասարդ մայրիկը շորտ է կրում եւ Դիսյնեի ամենահայտնի մկնիկի՝ Միկի մաուսի պատկերով շապիկ։ Ի դեպ, նույնպիսի շապիկներ են կրում նաեւ նրա որդիները։
«Էմմի ջան, հիմա քեզ շաաատ եմ սիրում ոչ այնքան որպես երգչուհի, որքան մի հրաշք մամա»,- մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը։