Eman-ի անսպասելի առաջարկը Միհրան Ծառուկյանին և երգչի շփոթմունքը. Տեսանյութ

Eman-ի անսպասելի առաջարկը Միհրան Ծառուկյանին և երգչի շփոթմունքը. Տեսանյութ

Life Ipress 2021-05-26 19:48:00 384
bfh_Ev04c.jpg

iPress.am- Երաժիշտ, գործիքավորող Eman-ը (Էմանուել Հակոբյանը) շուտով կներկայացնի իր նոր աշխատանքներից մեկը, որը երգիչ Միհրան Ծառուկյանի հայտնի՝ «Լիալուսին» երգի remix տարբերակն է։

Starnews-ի հետ զրույցում  Eman-ը պատմեց, որ տվյալ երգի remix տարբերակը ստեղծելը հենց իր մտահղացումն է․

«Որպես այդպիսին սա իմ երկրորդ համագործակցությունն է Միհրան Ծառուկյանի հետ։ Երբ լսեցի Միհրանի «Լիալուսին»-ը, որն արդեն հասցրել է սիրվել և դառնալ հայկական շոու բիզնեսի սիրային հիթերից մեկը, հենց այդ վայրկյանից հասկացա, որ այն պետք է ունենա նաև իր remix տարբերակը։

Այդպիսով, միանգամից գործի անցա՝ անակնկալ անելով Միհրանին»,- տեղեկացրեց երաժիշտը՝ շարունակելով․ «Միհրանը ոչնչից տեղյակ չէր։ Պարզապես մի օր զանգահարեցի և մեկ այլ պատրվակով հրավիրեցի իմ ստուդիա։ Եվ երբ նա արդեն ինձ մոտ էր, հանկարծակի միացրի երգը, ինչը լավ իմաստով շփոթության մեջ գցեց նրան»,- պատմեց Eman-ը։

Վերջինիս խոսքով՝ տվյալ երգի remix-ը ստեղծելիս ինքը մի քանի տարբեր ոճեր է օգտագործել, որի վերջնական արդյունքը գոհացրել է թե իրեն, և թե հետո արդեն Միհրան Ծառուկյանին, ով, ի դեպ, ընդամենը մի քանի օրից կներկայացնի տվյալ երգի remix տարբերակի վրա նկարահանած հոլովակը։

«Օգտագործել եմ դիփ հաուս և սլեփ հաուս ոճերը։ Շեշտը դրել եմ ավելի շատ կոմերցիայի վրա, որպեսզի այն լսելի լինի ամեն տեղ՝ թե ակումբում, թե ռեստորանում, թե առօրյայում»,- ասաց Eman-ը։

Իսկ հարցին՝ արդյո՞ք իր կարծիքով remix տարբերակը կկարողանա ավելի մեծ արդյունք և հաջողություն գրանցել, քան երգի բնօրինակը, Eman-ը պատասխանեց․

«Վստահ եմ՝ այո։ Թեպետ բնօրինակն արդեն մեկ միլիոնից ավել դիտում է գրանցել Youtube-ում, բայց համոզված եմ, որ այս տարբերակը ոչնչով չի զիջի և միլիոնավոր դիտումները ևս ապահոված կլինեն»,- նշեց Eman-ը։ Երաժշտի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ ինքն այսպիսի անակնալ է անում այս կամ այն երգչին․

«Չեմ կարող ասել, որ հաճախ, բայց լինում են դեպքեր, երբ ես զգալով, որ տվյալ երգը կարող է հաջողություն գրանցել նաև այդ կողմով, անկախ նրանից՝ երգի կատարողը միտք ունի հետագայում ստեղծել դրա remix-ը, թե՝ ոչ, ես դա անում եմ։ Երբեք չեմ առաջնորդվել և չեմ առաջնորդվի գումարով, այսինքն՝ եթե ինձ վճարեն, նոր ինչ-որ բան կստեղծեմ։ Եթե երգն արժանի է լինում, ապա ոչ մի դեպքում իմ ուշադրությունից չի վրիպում»,- շեշտեց Eman-ը։

Երաժիշտը տեղեկացրեց նաև, որ շատ շուտով համացանցում կհայտնվի Ռաֆայել Թունյանի և լիբանանցի հայտնի երգչուհի Զոյայի զուգերգը, որի երաժշտական ձևավորումն ամբողջությամբ արել է Eman-ը․

«Այս ստեղծագործությունը, կարծում եմ, որ հիթ դառնալու մեծ հավանականություն ունի, իսկ դիտումներն էլ կգերազանցեն մեկ միլիոնը, ինչը ցանկացած արտիստի համար շատ բաղձալի արդյունք է։ Թեև Զոյան ապրում և գործունեություն է ծավալում Բեյրութում, որտեղ երաժշտական ճաշակն այլ է, մենք մտադրված այնպես ենք արել, որպեսզի այս աշխատանքը հենց հայ ունկնդրի համար լինի, նրան հոգեհարազատ։ Միմյանց եմ խառնել պկուն, շվին ու ձայնը, ինչի արդյունքում ստեղծվել է այն երաժշտությունը, որն ընդամենը մի քանի օրից կունկնդրի հանդիսատեսը»,- մեց հետ զրույցում նշեց Eman-ը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն