Նա կյանքից հեռացավ և այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի. Ելենա Բորիսենկո

Նա կյանքից հեռացավ և այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի. Ելենա Բորիսենկո

Life Ipress 2020-09-05 16:32:00 1518
elea_gsQ8Z.jpg

Այս անգամ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է։ «Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ սիրահարված եմ եղել, եթե իմ կյանքում ոչ ոք չի էլ լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում եւ դրանով ապրում եմ։

Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք, նրա քույրն էլ մեր բակում էր ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո, իհարկե, հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէր»,-ծիծաղելով պատմեց դերասանուհին։

Դպրոցում եւս մեր զրուցակիցը սիրահարված է եղել, ընդ որում, իր համադասարանցուն. «Այդ տղան էլ իմ հանդեպ անտարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից, ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց, ասաց՝ գոնե նա իմանար, որ դու էլ սիրահարված ես եղել իրեն»,-վերհիշեց Ե. Բորիսենկոն։

Իսկ ահա առաջին լուրջ հարաբերությունները դերասանուհին կառուցել է տասներորդ դասարանում, բայց նա խուսափեց ասել, թե ում հետ՝ նշելով, որ նախկին ընկերոջն այսօր շատերն են ճանաչում. «Հետո, երբ նրա հետ հարաբերություններն ավարտվեցին, ես շատ ծանր էի տանում այդ հանգամանքը։ Նա ասաց՝ քեզ շատ եմ սիրում, բայց մենք իրար համար չենք։

Այն ժամանակ դա ինձ համար մեծ ողբերգություն էր, բայց հետո մոռացա այդ ամենը»,-խոստովանեց դերասանուհին։ Նա շեշտեց, որ սերը զուտ խոսք չէ, այլ ենթադրում է արարք, եւ եթե տվյալ տղամարդը պատրաստ չէ հանուն կնոջ կոնկրետ արարքների, ավելի լավ է՝ նրանք բաժանվեն. «Եթե ես մեկին ջնջում եմ իմ հիշողությունից, նրան վերադարձնել այլեւս հնարավոր չէ։ Այդ նույն սկզբունքով ամուսնությանս հանգամանքն եմ գլխիցս ջնջել»,-ասաց մեր զրուցակիցը։

Ե.Բորիսենկոն համամիտ չէ այն պնդմանը, թե առաջին սերը երբեք չի մոռացվում.

«Այն, ինչ ինձ համար արժեք չի ներկայացնում, ես հեշտ եմ մոռանում, այդ առումով առաջին ու վերջին ինձ համար գոյություն չունի։ Այնուամենայնիվ, բոլոր հարաբերությունների դեպքում էլ փորձում եմ հիշել բարին, պոզիտիվը։ Շատերը զարմանում են, բայց ես հենց այդ տեսակն եմ»,-եզրափակեց նա։

Աղբյուր` Armlur.am 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը