ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Էջմիածնում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Էջմիածնում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.

Իրադարձային Ipress 2021-03-27 13:05:00 38583
vtar_2V1E1.png

iPress.am-Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 14-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը  01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի  17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե  ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված, այնուհետև բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի հետևանքով  վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր՝ Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

  Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Վաղարշապատի փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի  1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Ժամանել էին  նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Գևորգ Եղիազարյանն ու Նարեկ Պետրոսյանը: Փաստի առթիվ Ն.Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:  Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա»  Էջմիածնի գազի վարչության  ծառայողները, ովքեր ողջ գիշեր աշխատանքներ էին կատարել խնդիրը լուծելու ուղղությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը