Գյումրիում ձերբակալվել է Յուրա Մովսիսյանի մորաքույրը. ո՞վ է կանգնած դրա հետևում

Գյումրիում ձերբակալվել է Յուրա Մովսիսյանի մորաքույրը. ո՞վ է կանգնած դրա հետևում

Իրավունք Ipress 2021-03-22 19:44:00 2160
nrr_Okat7.jpg

iPress.am-168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության երկարամյա պետ Ամալյա Ադամյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ամալյա Ադամյանը հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ամերիկաբնակ Յուրա Մովսիսյանի հարազատ մորաքույրն է: Նրա ամուսինն էլ երկար տարիներ եղել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը: 

Ամալյա Ադամյանի հետ միասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և ոստիկանության 6-րդ վարչության իրականացրած միջոցառման արդյունքում ձերբակալվել են գործակալության ևս 6 աշխատակիցներ:

Հանրության շրջանում այդ գործակալությունն առավել հայտնի է՝ որպես գործազրկության կենտրոն, ուր գրանցված անձինք մինչև աշխատանք գտնելը որոշակի ֆինանսական օգնություն են ստանում՝ նպաստի տեսքով:

Գյումրիում համառ խոսակցություններ են շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը:

168.am-ը բազմիցս անդրադարձել է Շիրակի մարզում Կարեն Սարուխանյանի ծավալած «գործունեությանը»՝ նշելով, որ Գյումրիում բոլորը գիտեն, որ մարզի կադրային հարցերը լուծում է հենց Կարեն Սարուխանյանը: Գյումրիում խոսակցություններ կան, որ անգամ մարզպետ Հովհաննես Հարությունյանն է Կարեն Սարուխանյանի կադրը: 

Վերջինս Նիկոլ Փաշինյանի կողմից քարտ-բլանշ ունի ընդդիմախոսներին հնազանդեցնելու հարցում միջոցների մեջ խտրություն չդնելու, ինչն էլ փաստորեն հաջողությամբ իրականացում է: Ըստ գյումրեցիների՝ Ամալյա Ադամյանի գլխին նույնպես ընդդիմադիր հայացքների համար են «սարքել», կամ միգուցե այն բանի համար, որ վերջինս ըմբոստացել է և չի ցանկացել հենց այնպես զիջել իր պաշտոնը:

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ժամանակին հենց Կարեն Սարուխանյանն է կանգնած եղել «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանի և փոխտնօրեն Գևորգ Ալեքյանի ձերբակալությունների հետևում: Նշում են, որ Գյումրիի 25-րդ դպրոցի թնջուկի մեջ էլ է մեծ նրա մասնակցությունը, քանի որ Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի քրոջն այդ դպրոցի տնօրեն նշանակելու հարցում շահագրգիռ են եղել հենց Կարեն Սարուխանյանն ու նոր-նոր Վահագն Թևոսյանի փոխարեն պատգամավոր դարձած Էմմա Պալյանը, ով Կարեն Սարուխանյանի օգնականն է եղել՝ կրկին ըստ Գյումրիում շրջող համառ խոսակցությունների:

Հարցին, թե ինչ գործի շրջանակում են ձերբակալվել Ամալյա Ադամյանն ու 6 աշխատակիցները, ԱԱԾ-ից պատասխանեցին, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն: Գյումրեցիները պատմում են, որ Կարեն Սարուխանյանի հորեղբոր որդին՝ Արմեն Սարուխանյանը, ում ուզում են նշանակել նորացվող սոցիալական ծառայության տնօրեն, երկար տարիներ աշխատել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մոտ, ինչպես մարզում են ասում՝ որպես «շարքային տասովշիկ ու ընտրությունների ժամանակ փող բաժանող»:

Գյումրիում զարմանում են Կարեն Սարուխանյանի՝ 2018թ․ արագ ճամբարափոխության փաստից, քանի որ մինչև քայլելը վերջինս եղել է նախկին բոլոր իշխանությունների կամակատարը: Կարեն Սարուխանյանի նշյալ հորեղբորորդին էլ, ով հավատարիմ ծառայության համար Մարտուն Գրիգորյանի կողմից նշանակվել էր Գյումրիի ծերերի տան տնօրեն, իշխանափոխությունից հետո շատ արագ անցում է կատարել եղբոր հովանավորության ներքո՝ բոլոր կապերը խզելով Մարտուն Գրիգորյանի հետ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը