Երևանում դպրոցի տնօրենի որդին դանակահարել է ՍՊԸ-ներից մեկի փոխտնօրենին

Երևանում դպրոցի տնօրենի որդին դանակահարել է ՍՊԸ-ներից մեկի փոխտնօրենին

Իրադարձային Ipress 2021-05-13 18:47:00 756
mhjjjj_cAlsm.jpg

iPress.am- Մայիսի 12-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում ու կասկածյալը Երևանում գործող դպրոցներից մեկի տնօրենի որդին է:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին  ահազանգ է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանում կտրած-ծակած վերք»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ներսիսյանի և հետաքննիչ Միրզոյանի գլխավորությամբ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ վիրավորը  այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:

Շենգավիթի ոստիկանները  պարզել են, որ վիրավորը Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 31-ամյա Էդգար Եղիազարյանն է, ով հիվանդանոց է  տեղափոխվել Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 հասցեի մոտ դանակահարվելու հետևանքով:

Մինչ բժիշկներըւ պայքարում էին Է. Եղիազարյանի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները  պարզել են, որ նույնը օրը՝ ժամը 20:45-ի սահմաններում նշված շենքի բակում  Է. Եղիազարյանի հետ անհիմն վիճաբանել է Երևան քաղաքի  բնակիչ, 18-ամյա Հ․ Ա-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածել է  Է. Եղիազարյանին ու նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի:

Ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքներիի շնորհիվ  մեկ օր անց Հ. Աբրահամյանը ներկայանում է ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչպես նաև ներկայացնում հանցագործության գործիք դանակը:  

Փաստի առթիվ  ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժնում նյութերի նախաքննության ընթացքում հետաքննիչի  կողմից Է. Եղիազարյանին տրվում է դատաբժշկական ուղեգիր, իսկ Հ. Ա-ն ստորագրությամբ բաց է թողնվում:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վիճաբանության ողջ ընթացքը բակում տեղադրված տեսախցիկի կողմից տեսաձայնագրվել է, իսկ Հ. Ա-ն սովորում է  Երևանում գործող  ակադեմիական դպրոցներից մեկում, իսկ նրա մայրը՝ Երևանի դպրոցներից մեկի տնօրենն է, ով այս օրերին իր ուսուցչական կոլեկտիվին փորձում է ուղարկել ոստիկանություն,  որպեսզի նրանք դրական բնութագիր ներկայացնեն իր տղայի մասին:

Դանակահարված  Է. Եղիազարյանն էլ թե՛ շրջապատում, թե՛ հարևանության մեջ համարվում է պարկեշտ աձնավորություն, երբևէ նման միջադեպերի մեջ չի հայտնվել և նա աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ փոխտնօրեն: Այս պահին էլ նա իր բուժումն է ստանում տան պայմաններում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը