Դոնեցկի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Այն տեղի է ունեցել կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Պայթյունի վայրում հրդեհ է։ Նշվում է, որ մոտակա շենքերը չեն տուժել։
Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկը և Լուգանսկը հայտարարել էին բնակչության տարհանման մասին։
