Դոնեցկի հանրապետության ոստիկանությունը հայտարարել է Դոնբասի շփման գծում իրավիճակի կտրուկ սրման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ոտիկանությունը տեղեկացրել է, որ փետրվարի 17-ին ուկրաինական զինուժը հրադադարը խախտել է 18 անգամ:
«Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվել է: Հակառակորդը փորձում է ակտիվ ռազմական գործողություններ ծավալել: Օրվա ընթացքում ուկրաինական զինուժը հրադադարը խախտել է 18 անգամ»,-լրագրողների հետ զրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչը: