Դիակը փողոցում էր մնացել. Սարսափելի հանցանք Երևանում. ինչպես է հարբած ճիվաղը մարդ սպանում. (տեսանյութ)

Դիակը փողոցում էր մնացել. Սարսափելի հանցանք Երևանում. ինչպես է հարբած ճիվաղը մարդ սպանում. (տեսանյութ)

Իրադարձային Ipress 2021-09-14 16:35:00 1509
vtar_oMMR5.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Ավդալյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում՝ թիվ 14 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գ;խավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Ավդալյանը անհատ ձեռներեց է, և նրա՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, սթափությամբ էլ պարզվել է, որ եղել է ալկոհոլ օգտագործած՝ ոչ սթափ վիճակում։

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը