Սպանված կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը.Տեսանյութ

Սպանված կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. դեպքի վայրում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը.Տեսանյութ

Իրադարձային Ipress 2020-05-28 21:21:00 2589
grrrr_dRTCZ.jpg

Տարեց կնոջ սպանության գործով, որով որպես մեղադրյալ է անցնում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, տուժող կողմը քննիչի գործողություններում առերեւույթ պաշտոնեական հանցագործության հատկանիշներ է արձանագրել։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ արարքի որակումը թողնելով իրավապահ մարմիններին։ «Քրեական գործ հարուցելու հիմքերի և առիթների առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը հարուցում է քրեական գործ։ Եթե քննիչը հիմքի և առիթի բացակայության պարագայում հարուցում է քրեական գործ, ապա մենք գտնում ենք, որ քննիչի գործողություններում առկա է պաշտոնեական հանցագործության հատկանիշներ »- ասաց նա՝ հավելելով, որ ավելի վաղ եւս վիճարկել են քննիչի գործողությունների իրավաչափությունը, բացարկ հայտնել քննիչին, բայց դատախազի կողմից դրանք մերժվել են։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 21-ի՝ ժամը 20։00-ի սահմաններում Գարիկ Մաշադյանը մուտք է գործել Վարդաշեն փողոցի տարեց բնակիչ Ցողիկ Բադիկյանի տուն, պահանջել ենթադրաբար օգոստոս ամսին իր կողմից տրված ոսկյա խաչը, ինչը Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել այն, որի ընթացքում ծագել է վիճաբանություն ու Մաշադյանը մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել տարեց կնոջն ու սպանել։ Տուժողի դին հայտնաբերվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում,ամուսնու կողմից։ Ժամանել են ոստիկանները, կատարել դեպքի վայրի զննություն և դեպքի առթիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, սակայն Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանության համար՝ առանց հափշտակության նպատակի։

Փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրի զննության արձանագրությունից պարզ է դարձել, որ բնակարանից հափշտակվել են ոսկյա զարդեր և կանխիկ գումար եւ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տուժող կողմը համաձայն չէ գողության հատկանիշներով քրեական գործ հարուցելու և հետագայում գործի վարույթը կասեցնելու քննիչի որոշման հետ և գտնում է, որ դա արվել է Մաշադյանի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

«Քննիչը գտնում է, որ այդուհանդերձ Գարիկ Մաշադյանի ցուցմունքն արժանահավատ է, նա ոչինչ չի հափշտակել, թե նույն ժամանակահատվածում այլ անձ է մուտք գործել Ցողիկ Բադիկյանի բնակարան, կատարել գողություն և անհայտ անձի կողմից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մասով քրեական գործից մաս է անջատում առանձին վարույթում, դրանով քրեական գործի վարույթը կասեցնում, իսկ Գարիկ Մաշադյանի մասով քրեական գործն ուղարկում դատարան»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախկինում տեսել են անօրինականություններ, բայց անգամ այդ անօրինությունները քողարկված են եղել, իսկ այն, ինչ արվել է այս քրեական գործով, արվել է՝ տուժողների կարծիքն ընդհանրապես հաշվի չառնելով, նրանց նկատմամբ ցինիկ և հանդուգն վերաբերմունք ցուցաբերելով։

«Պատկերացնու՞մ եք քննիչն ինչ է ասում։ Նրա ասելով՝ այդ նույն ժամանակահատվածում Ցողիկ Բադիկյանը սպանված վիճակում ընկած է եղել հատակին, անհայտ անձը մուտք է գործել բնակարան և կատարել է ոսկյա զարդերի և կանխիկ գումարի հափշտակությունը»,- ասաց Հովհաննիսյանը։ Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ սպանության դեպքից երկու օր անց, արձանագրության համաձայն՝ինքնակամ ոստիկանության բաժին է ներկայացել Գարիկ Մաշադյանը և հայտնել, որ ինքն է կատարել սպանությունը, սակայն՝ կենցաղային դրդապատճառներով, ավազակային հարձակման նպատակով մուտք չի գործել այդ բնակարան, որևէ իր կամ կանխիկ գումար չի հափշտակել։ Հիմք ընդունելով Մաշադյանի այդ ցուցմունքը՝ միանգամից նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

«Որևէ այլ քննչական-դատավարական գործողություն չի կատարվել, հիմք է եղել միայն իր ցուցմունքը»,- ասաց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ օպերատիվ-հետախուզական հանձնարարություններ է տվել հետաքննության մարմնին՝ պարզելու թե արդյո՞ք Գարիկ Մաշադյանի ցուցմունքը համապատասխանում է իրականությանը, արժանահավատ է, թե ոչ, տուժողի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, սակայն մշտապես ստացել է պատասխաններ, որ դեռևս աշխատանքները շարունակվում են, որևէ բան հայտնել չեն կարող, այսինքն՝ Գարիկ Մաշադյանի ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ քննիչը որևէ տեղեկատվություն չի ստացել հետաքննության մարմնից։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ Գարիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն է, դատախազ Հարություն Մաշադյանի հարազատ հորեղբայրը, բացի այդ՝ հանդիսանում է նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ որդին, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը։ «Այլ կերպ, քան ազգակցական կապերով բացատրել քննիչի վարքագիծը, չեմ կարող։ Չեմ ասում, որ այդ անձանց կողմից անմիջականորեն ուղղորդում է եղել, բայց նաև պետք չէ, որ այս գործով ուղղորդում լիներ։

Պատկերացրեք քննիչի հոգեվիճակը, երբ ինքը գիտի, թե ինչ անձի վերաբերյալ է քրեական գործ քննում և ով է այդ գործով մեղադրյալը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քննիչն արդեն իսկ կաշկանդված է անձի ազգակցական կապերով և ամեն ինչ արել է նրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և նրա ազգականներին հաճո լինելու համար։

Գործով տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Խչեյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործում առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են՝ մեղադրյալի կողմից առանձնակի դաժանությամբ տուժողին սպանելու հանգամանքների մասին, մասնավորապես՝ դատաբժշկական փորձագիտական եզրակացության տվյալների համաձայն՝ հիմնավորվում է, որ տուժողի մարմնին առկա է երեք տասնյակից ավելի վնասվածքներ, որոնք տեղակայված են՝ կրծքավանդակի, դեմքի, պարանոցի շրջաններում։ 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել