Դեմիրճյանին ու Վազգենին սպանելու հիմնական պատճառը ոչ թե Մեղրին էր այս կարևոր գործոնը. Դանիելյան

Դեմիրճյանին ու Վազգենին սպանելու հիմնական պատճառը ոչ թե Մեղրին էր այս կարևոր գործոնը. Դանիելյան

Իրադարձային Ipress 2021-05-31 11:47:00 3711
vazgen-sargsyan_uFJ93.jpg

iPress.am- Մեղրին օտարելու պլանի արծածումն իհարկե բավականին հարմար շահարկման առարկա է, բայց շահարկումից հեռու այն չի կարող գնալ, քանի որ կա մի հարց, որի պատասխանը «բոլորը» գիտեն, բայց ոչ մեկ չի ասի` ամեն մեկն իր հիմնավոր պատճառով: Հարցը հետևյալն է՝ «բա եթե Վազգենն ու Դեմիրճյանը դեմ էին Մեղրու պլանին, ինչու՞ իրենց սպանելուց հետո Մեղրին չհանձնվեց»:

Պատասխանն էլ նույնքան պարզ է, որքան հարցը՝ սպանելու հիմնական պատճառը ոչ թե Մեղրին էր, այլ` նավթամուղը, որը կառուցվեց, իսկ Մեղրին չհանձնվեց, որտև ոչ բոլոր ընդդիմացողներին կարեցան սպանել: Ես միշտ ասել եմ որ Հայաստանում ազգայնական կարա լինի միայն մահապարտը, ու ՀՀԿ-ի անցյալը դա հիմնավորում է, Նավասարդյանը մահացավ 47 տարեկանում, Վազգեն Սարգսյանը՝ 40-ում, Անդրանիկ Մարգարյանը՝ 56-ում:

Մի հոգի ա, որ դեռ ողջ ա և մի ամսից 67 ա դառնում: Իր երկարակեցության պատճառն էլ կայանում է հենց նրանում, որ մենք երբեք չենք իմանա ոնց Մեղրին չհանձնվեց: ԼՏՊ-ն թեթև ակնարկեց նախկինների իրար հոշոտելու մասին, բայց նույնիսկ նա մանրամասները չի բացահայտի:

Ռուս-վրացական պատերազմից հետո Մեղրիի միջանցքի հարցը կա միայն տեղեկատվական օրակարգում ու խիստ անհավանական է, որ այն կտեղափոխվի իրական օրակարգ, քանի որ Ռուսաստանը Իրանից ցամաքով տարանջատելու խնդիր այլևս չկա: Իսկ Ադրբեջանը Նախիջևանի հետ Վրաստանի միջոցով ունի շատ ավելի հուսալի կապ, քան Մեղրին երբևէ կլիներ: Թուրքիան Իգդիրից արդեն սկսել է երկաթգծի շինարարությունը դեպի Նախիջևան, որը կկապի Նախիջևանը Բաքու-Թբիլիս-Ղարս երթուղուն: Այսինքն զուտ լոգիստիկ տեսանկյունից` ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիքին Մեղրին պետք չէ, այն ունի զուտ աշխարհաքաղաքական խաղաքարտի արժեք:

Հիմա իհարկե բազմաթիվ վայ վերլուծաբաններ պնդում են, որ թուրքերին այդ միջանցքը պետք է, որպեսզի արևմուտքն Իրանին վերջնականապես իզոլացնի, բայց համառ փաստերը պնդում են, որ արևմուտքն ամենինչ անում է, որ Իրանը դուրս գա իզոլացումից, այդ թվում հենց Թուրքիային զսպելու համար, ու դա իրենց մոտ շատ լավ ստացվում է: Իզոլացման իրական թիրախն իհարկե Ռուսաստանն է, որտեղ իրավիճակը հետզհետե դառնում է աղետալի:

Օրերս հայտնի դարձավ, որ Էրդողանը, փորելով Բոսֆորին այլընտրանք հանդիսացող ջրանցք, որոշել է փոշիացնել Մոնտրիոյի կոնվենցիան, ըստ որի ոչ մի օտար ռազմական նավ իրավունք չունի Սև ծովում գտնվել ավելի քան 21 օր: Պարզ է, որ օտար նավերը Սև ծովում ոչ Ուկրաինայի, ոչ Ռումինիայի, ոչ էլ Բուլղարիայի համար սպառնալիք չեն, այլ հենց Ռուսաստանի:

Պարզ է, որ հանկարծակի չէ, որ Կազանի դպրոցում ահաբեկչությունից հետո, ռուսական տեղեկատվական դաշտ սկսեցին գցվել 30 տարվա վաղեմության լուրեր, ըստ որի Ելցինն ուզում էր Կազանը դեսանտով գրավեր: Նույն 1992-ին Էլչիբեյն օրինակ, շնորհավորելով Թաթարստանի նախագահ Շայմիևին, պաշտոնական հեռագրի մեջ հույս էր արտահայտում, որ Թաթարստանը շուտափույթ կանկախանա Ռուսաստանից:

Պարզ է, որ հանկարծակի չեն բոլորը նորից հիշում, որ Ռուսաստանի Դաշնությունում դաշնային ոչ մի սուբյեկտ իրավունք չունի նախագահ ունենալ, մինչդեռ Թաթարստանը խախտում է սահմանադրության այդ դրույթն ու չի էլ պլանավորում հարմարվել:

Ավելին, օգտվելով նախընտրական եռուզերից, որոշ շրջանակներ պահանջում են ՌԴ վարչապետի աթոռում նշանակել ներկայիս փոխվարչապետ, թաթար Մարատ Խուսնուլինին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165081081790501

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն